Աննա Հակոբյանը Գեղարքունիքում ծանոթացել է «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ՝ կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին Անժելա Ծաղկյանն ու Նվեր Սարիբեկյանը պատմել են իրենց հաջողության պատմությունը, ներկայացրել, որ կազմակերպության աջակցությամբ զբաղվում են անասնապահությամբ, ինչի շնորհիվ թե՛ եկամուտներն են սկսել ավելանալ, թե՛ կենսամակարդակն է բարելավվել, թե՛ տան պայմանները։ «Կարող ենք համարել, որ ձեր ընտանիքի դեպքում առաջին քայլն է արվել՝ շատ անհուսալի վիճակից դուրս գալու համար, որը, սակայն, բավարար չէ, և ձեր ձգտումներն այսքանով չպետք է ավարտվեն։ Ես ձեր ապագան պատկերացնում եմ՝ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր։ Կենտրոնացեք այն աշխատանքի վրա, որը դուք կարողանում եք անել, և վստահ եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,- ասել է Աննա Հակոբյանը՝ պայմանավորվելով, որ երկու տարի հետո կրկին հանդիպելու են, սակայն այդ ժամանակ ամուսիններն արդեն պետք է ընդլայնած լինեն իրենց բիզնեսն ու արդեն ունենան նոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Դրախտիկ գյուղում Զարուհի Պետրոսյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը՝ շեշտելով, որ մասնագիտացել է խոհարարության ոլորտում, սովորել է նաև թխվածքներ պատրաստել և տորթեր ձևավորել։ Ներկա դրությամբ Զարուհին աշխատում է համայնքի դպրոցում՝ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության երկարօրյա ցերեկային կենտրոնի ճաշարանում, սակայն մտադրություն ունի ստեղծել իր բիզնեսը։ Երեք երեխաների մայրը սեփական ուժերով արդեն կարողացել է հարդարել բնակարանն ու գնել տան համար դռներ։ «Շատ նպատակասլաց եք, ես ձեզ տեսնում եմ որպես ապագա կին գործարար, քանի որ վստահ եմ, որ առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո հետ չեք կանգնելու և առաջ եք գնալու»,- ասել է Աննա Հակոբյանը։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև Դրախտիկի միջնակարգ դպրոց, ծանոթացել կազմակերպության երկարօրյա ծառայությանը։

Տպել
1901 դիտում

ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհ ստեղծելու հարցում «Իմ քայլին» եւս 5 ձայն է պետք. Բաբաջանյանը կաջակցի, եթե ...

Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

Կայացել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համատեղ կոորդինացիոն հանդիպումը

Հանդիպել են Սերգեյ Կոպիրկինն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Զարիֆը վաղը կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ. ինչ է քննարկվել ավելի վաղ Բաքվում ու այսօր Մոսկվայում

Ակնկալում ենք, որ ԱԹՍ-ների տեղական արտադրություն կստեղծվի եւ տարեկան 1700-ից ավելի մասնագետ կունենանք․ Քասսարջյան

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին

Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հրազդանի բնակիչը զենք-զինամթերքը է կամավոր հանձնել. նշանակվել են փորձաքննություններ (տեսանյութ)

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպել են Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ԱՄՆ իրավապահների պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

Շուշիի պետական թատրոնի տնօրենն ու պրոդյուսերը աշխատանքի են անցել Գյումրու տիկնիկային թատրոնում

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դատի տալ ռուսաստանցի ֆուտբոլային գործչին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մհեր Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել(տեսանյութ)

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Սեղմ ժամկետում պետք է փաստաթղթերը ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. ԱՀ ՊՆ

Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում

Օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք կա. ԱՀ ԱԳՆ

Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. «Արմենպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին (լուսանկարներ)

Մանե Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների գործով դատարանի վճիռը

Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը. ԱԳՆ

Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա․ ԱՆ

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Երևանի շենքերից մեկի վրա նոր շինություն է խոյացել․ թաղապետարանը ապամոնտաժելու մասին հայտնեց, բայց լուսամուտ էլ հայտնվեց

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին

Արցախին հումանիտար օգնության որոշակի հատված կտրամադրվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով

Հրետանավորներն գործնական պարապմունք են անցկացրել

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար

Բուհերում առկա դասապրոցեսը կվերսկսվի․ Տնտեսագիտականում մագիստրատուրայի ուսանողները դասի կհաճախեն երեկոյան ժամը 6-ից հետո

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գործընկերոջը