Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակութային գործիչների և հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջը:

Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին,  դերասան,  կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանին, կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող Ալեն Թերզյանին, ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանին, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանին:

«Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով և շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ աջակցելու մեր մշակույթի զարգացմանը: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»,-իր տպավորություններով կիսվել է Արայիկ Հարությունյանը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը նախարարը նաև քննարկում է ունեցել Ֆրանսիայում հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ: «Գործընկերների հետ անդրադարձել ենք Փարիզյան շրջանում, Լիոնում գործող դպրոցներում առկա խնդիրներին, Վալանսում կառուցվող հայկական նոր դպրոցի կառուցմանը: Ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, պատասխանել մեր հայրենակիցների հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Տպել
534 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան