Ծխախոտից կախվածություն առհասարակ չկա, նիկոտինն օրգանիզմից դուրս է գալիս 48 ժամվա ընթացքում. հոգեբան Սաթեն Գրիգորյան

Ծխե՞լ, թե՞ չծխել, կախվածությո՞ւն, թե՞ տպավորություն թողնելու միջոց:

Ծխախոտ օգտագործողների եւ չօգտագործողների «պայքարը» Հայաստանում տեւական ժամանակ է՝ շարունակվում է: Մի մասին ծուխն է անհանգստացնում, մյուսներին՝ հակածխախոտային օրինագծով սպասվող տուգանքներն ու արգելքները:

Մինչ շատերն իրենց մտահոգությունն են արտահայտում, թե վատ սովորությունից ազատվելը հեշտ գործ չէ, հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով՝ նրանք պարզապես պատճառներ են ստեղծում, որպեսզի արդարացնեն իրենց, սակայն իրականությունն ամբողջովին այլ է:

Ընդամենը 48 ժամ

«Եթե խոսենք իրական փաստերով, ապա բազում տեսություններ հավաստում են, որ ծխախոտից կախվածություն առհասարակ չկա, քանի որ նիկոտինի ազդեցությունն օրգանիզմից շատ շուտ դուրս է գալիս, ուստի ծխելն էլ մղվում է բնազդային մակարդակ»,- իր խոսքում նշեց Սաթեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այն վերածվում է յուրատեսակ զբաղմունքի՝ ինչ-ինչ դրդապատճառներով պայմանավորված:

Ըստ հոգեբանի՝ այս վատ սովորությունից վերջնականապես ձերբազատվելն ամենեւին էլ բարդ չէ, անհրաժեշտ է միայն ցանկություն եւ կամքի ուժ. դժվարն սկզբի 48 ժամն է, որից հետո օրգանիզմը հարմարվում է նոր իրավիճակին: Եթե նույնիսկ մոլի ծխող մարդն օրեր կամ ամիսներ շարունակ կոմայի մեջ լինի, կոմայից դուրս գալուց հետո նրա մոտ ծխելու ցանկություն չի առաջանա, քանի որ նիկոտինն օրգանիզմից 48 ժամվա ընթացքում դուրս եկած կլինի:

ձախ ձեռքով՝ կախվածություն, աջով՝ տպավորություն թողնելու միջոց

Հասկանալու համար՝ արդյոք տվյալ անձնավորությունը, ծխախոտ օգտագործելով, ցանկանում է որոշակի տպավորություն թողնել հասարակության վրա, թե իսկապես կախում ունի նիկոտինից, պարզապես պետք է նայել, թե նա որ ձեռքով է ծխում:

Ինչպես գիտենք, մարդու գլխուղեղը բաժանված է աջ եւ ձախ կիսագնդերի, որոնք գործում են միաժամանակ, եւ որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ բանի համար պատասխանատու է: Ըստ այդմ՝ ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է էմոցիաների եւ վիզուալ ունակությունների համար, իսկ ձախը՝ վերլուծականի: Ապացուցված է, որ մարմնի միայն ձախ հատվածն է արտահայտում իրական հույզերը, իսկ աջն արտահայտում է այն, ինչ անհատը ցանկանում է ցույց տալ: Այս պնդումներից ելնելով՝ հոգեբանը նշեց, որ տարածված կարծիք կա, որ ծխախոտից կախվածություն ունենալիս մարդիկ ծխում են ձախ ձեռքով:

«Աջ ձեռքով ծխողները զուտ պահի թելադրանքին տրվողներ են, եւ նրանք, ովքեր ցանկանում են որոշակի տպավորություն թողնել»,- նշեց Սաթեն Գրիգորյանը՝ հավելելով, որ իրականացված բազում դիտարկումները փաստում են, որ հատկապես հայաստանյան իրականության մեջ կանայք ծխում են հիմնականում աջ ձեռքով, իսկ տղամարդիկ՝ ձախով: Սա եւս ունի իր բացատրությունը. բնազդային մակարդակում տղամարդիկ դրա պահանջն ունեն առավել, քան կանայք:

ծխողների մասին կպատմեն նրանց ժեստերը

Ծխող մարդկանց մասին տեղեկատվություն ստանալու համար նրանց հետ երկար ժամանակ խոսել, հարց ու փորձ անել պարտադիր չէ, անհրաժեշտ է պարզապես նայել շարժումներին. ժեստերը, ձայնի ելեւէջները կպատմեն այդ մասին: Կնոջ մասին կարող են խոսել նրա դաստակները: Եթե, օրինակ՝ կինը ծխելիս դաստակները ներսի փոխարեն դուրս է ուղղում, ապա նշանակում է՝ գայթակղելու փորձեր է անում, սեթեւեթում է: Այն, թե ծխող մարդիկ որ ուղղությամբ են ծուխը փչում, ըստ հոգեբանի, եւս կարող է տեղեկատվություն փոխանցել:

Ըստ այդմ՝ եթե փչում է դեպի ներքեւ, նշանակում է, որ նա մտամոլոր է, տրամադրությունն ընկած է, եւ նրան հարց ուղղելիս, ամենայն հավանականությամբ, կստանանք «ո՛չ» պատասխանը: «Այո՛» կստանանք այն դեպքում, երբ դիմացինը ծուխը փչում է դեպի վերեւ: Սա նշանակում է, որ վերջինս ինքնավստահ է եւ ունի բարձր տրամադրություն:

«Եթե ծուխն ուղղվում է կոնկրետ որեւէ մեկի ուղղությամբ, դա մեկնաբանվում է որպես դիմացինի հանդեպ արհամարհական վերաբերմունք»,- նշեց Սաթեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ կա տարբերություն՝ ծխող մարդը ծուխն աջ թե ձախ ուղղությամբ է փչում: Դեպի աջ փչելիս նշանակում է՝ մարդու մոտ ակտիվ է էմոցիոնալ ֆոնը, եւ վերջինս տրվել է հիշողություններին, իսկ դեպի ձախ փչելիս վերլուծում է իրավիճակը, խորհում:

«Ծխող մարդու ձայնն աստիճանաբար կոշտանում է, դառնում առավել խռպոտ, փոխվում են ելեւէջայնությունը եւ ձայնի թրթռայնությունը»,- նշեց Սաթեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ ամենն առավել նկատելի է կանանց մոտ, քան տղամարդկանց:

Վատ սովորությունը թողնելու եւ առողջ ապրելակերպով ապրելու համար հոլովակի տեսքով խորհուրդներ է ներկայացրել նաեւ առողջապահության նախարարությունը: Այնտեղ ներկայացվում է 6 քայլ, որոնք անհրաժեշտ է կատարել՝ հաղթանակ ունենալու համար:

Խորհուրդ 1. Նշե՛ք ծխելը թողնելու օրը, այն գերազանց միջոց է՝ տրամադրվելու եւ պատրաստվելու համար:

Խորհուրդ 2. Հիշե՛ք ծխելը թողնելու պատճառների մասին, գրեք ցանկ, թե ինչու եք կայացրել այդ որոշումը եւ փակցրեք տեսանելի վայրում:

Խորհուրդ 3. Մտապահե՛ք այն իրավիճակները, երբ ծխելու ցանկություն է առաջանում եւ փորձեք խուսափել դրանցից:

Խորհուրդ 4. Շեղե՛ք Ձեզ, երբ ցանկանում եք ծխել, ցանկությունը տեւում է ընդամենը 3-5 րոպե:

Խորհուրդ 5. Պատմե՛ք Ձեր հարազատներին եւ բարեկամներին, որ թողնում եք ծխելը, նրանց աջակցությունը կօգնի Ձեզ:

Խորհուրդ 6. Հարկ եղած դեպքում դիմեք մասնագետի կամ ընտանեկան բժշկի օգնությանը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, ԱՆ-ի կողմից «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթն ուղարկվել էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով: Դեռեւս շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 7-ին, հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ հիշյալ օրենքի նախագիծը եւ որոշվել հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Նախագծով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել երկրում՝ ծխախոտի վաճառքի կազմակերպման, փակ տարածքներում ծխելու եւ այն գովազդելու հետ կապված: 

Տպել
8741 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե