Ազատոճային ըմբիշների քանակը տարեցտարի նվազում է. խնդիրներ կան, ֆեդերացիայի քարտուղարը դիմում է կառավարությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության մասնակիցների քանակը տարեցտարի պակասում է: Այս մասին նշում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ 2019թ. առաջնության եզրափակիչների օրը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անցած տարի մարզիկների թիվը եղել է 90, այս տարի նրանք 75-ն են:

«Շատ դժգոհ ենք: Ունենք Երևանից դպրոցներ, մասնակից չունեն, տնօրենների հետ արդեն զրուցել եմ: Աբսուրդ է: Կա մարզադպրոց, ֆինանսավորվում է, և այսօր չունենանք մասնակից: Մարզիչներ կան զրուցում ենք, ասում են՝ որովհետև մեր դպրոցները մանկապատանեկան են: Բոլորս էլ լավ գիտենք՝ մինչև 18 տարեկան եթե Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում մարզիկն արդյունք չի ունենում, գնում է բանակ: Մյուս տարի 65-ի մոտ ենք ունենալու, ու ամեն տարի 10-15 մարզիկ հանեք: Գալու է ժամանակ միայն հավաքականն է մնալու»,- ասաց նա՝ ավելացնելով, ոչ ստեղծված իրավիճակն ազդում է նաեւ որակի վրա:

Բաղդատյանն ընդգծում է, որ շատ է խանգարում սպորտային վաշտի բացակայությունը: Նա նշում է, որ դա վնասում է ոչ միայն ըմբշամարտին, այլև մյուս մարզաձևերին: Նա խնդրում է կառավարությանը, որպեսզի կարգավորեն բանակում ծառայող մարզիկներին գործուղումների հնարավորություն տալու հարցը:

«Քանի սպորտային վաշտը չի գործում... լավ մարզիկներին այն ժամանակ, գործուղումներով բերում էինք, մեծ խթան էր, որ մարզվում, մասնակցում էին, շատ տղաներ են եղել, որ գործուղումով բերել ենք, արդյունքներ են գրանցել: Այսօր այդ պայմանը չկա: Միայն ըմբշամարտինը չէ, ընդհանուր սպորտի մեջքը կոտրվում է: Միայն կխնդրեմ, որ մեր կառավարությունը վերանայի: Գիտեմ՝ արդեն որոշում կա, որ սպորտային վաշտն ուզում են բացել, բայց վերանայեն այս գործուղումների մասով, սա պարտադիր է... մեր հայկական սպորտին մենք վնասում ենք»,- ասաց նա:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը խոսեց նաեւ մարզիչների աշխատավարձերից: Նշեց, որ դրանք շատ ցածր են ու նման աշխատավարձ ունեցող մասնագետներով մարզիկ պատրաստելը բավական բարդ է: Նա խնդրում է ուշադրություն դարձնել նաեւ այդ հարցին:

«Կառավարությունից կխնդրեմ՝ մեր մարզիչների աշխատավարձերը պետք է բարձրացնել: Այսօր 60, 70, 80 հազար դրամով նորմալ մարզիչ... չենք աշխատի նորմալ»,- ասաց նա:

Եղած մարզիկները Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 10 քաշային կարգերում: Մրցումները տեղի ունեցած նոյեմբերի 24-26-ը: Անցկացվեցին «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում: Բոլոր քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրներն են.

57կգ

1.Միհրան Ջաբուրյան

2.Գարիկ Բարսեղյան

3.Ռազմիկ Միսակյան

3.Առաքել Մովսեսյան

61կգ

1.Ռազմիկ Պապիկյան

2.Հարություն Մանուկյան

3.Վաղինակ Մաթևոսյան

3.Աշոտ Վելիցյան

65կգ

1.Վալոդյա Ֆրանգուլյան

2.Վազգեն Թևանյան

3.Գևորգ Թադևոսյան

3.Մեջլում Մեջլումյան

70կգ

1.Գևորգ Մխեյան

2.Արման Անդրեասյան

3.Նարեկ Սիրունյան

3.Գոռ Թորոսյան

74կգ

1.Հրայր Ալիխանյան

2.Խաչատուր Պապիկյան

3.Դավիթ Զուրաբյան

79կգ

1.Արման Ավագյան

2.Վարուժան Կաջոյան

3.Հովիկ Աղբալյան

3.Տիգրան Առաքելյան

86կգ

1.Հովհաննես Մխիթարյան

2.Գրիգոր Գրիգորյան

3.Սասուն Պապոյան

92կգ

1.Մարզպետ Գալստյան

2.Սերգե Սարգսյան

3.Սերոբ Հովհաննիսյան

97կգ

1.Սարգիս Հովսեփյան

2.Կոլյա Հարությունյան

3.Արման Մկրտչյան

125կգ

1.Անդրանիկ Գալստյան

2.Հովհաննես Մաղաքյան

3.Աշոտ Ռուշանյան

Առաջնությունը բաց է թողել Եվրոպայի չեմպիոն Արսեն Թորոսյանը: Լրագրողների հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբթնակ Կուրղինյանն ասաց, որ նա որոշ վնասվածքներ ունի և վերականգնվում է: Այս առաջնության արդյունքներով ձևավորվել է ազգային հավաքականը, որի համար մրցաշրջանը կսկսվի մյուս տարի: 2020թ. սկզբին ազատոճայինները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, այնուհետև միջազգային մրցաշարի կմասնակցեն Իրանում, հետո հանդես կգան Եվրոպայի 2020թ. առաջնությունում: 2020թ. ըմբիշներին սպասվում է նաեւ օլիմպիական 2 վարկանիշային մրցաշար: Կուրղինյանը ուղեգրերի ակնկալիքներ ունի հատկապես 57, 65, 125 կգ քաշային կարգերում:

Տպել
710 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին