Ես երբևէ կողմնակալ չեմ եղել. Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Բիշարյանը առարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը քիչ առաջ առարկեց պաշտպանական կողմի՝ իրեն ավելի վաղ հայտնած բացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ ինքը երբեւէ կողմնակալ չի եղել, եւ որ իր դիրքորոշումը հիմնված է եղել գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վրա:

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի հիշատակած ԱԺ լսումներին՝ Կարեն Բիշարյանը ընդգծեց, որ այդ լսումները ունեին հստակ օրակարգ, այն է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքները. «Եվ ավելորդ կլինի՝ ես հիմա հիշեցնեմ, թե ինչ մեղադրանքի շրջանակում ենք մենք հիմա դատարանում: Դատարանում քննվող գործը անձանց մահվան հանգամանքների գործը չէ, եւ այդ մասին, վստահ եմ, պաշտպանական կողմը քաջ տեղյակ է»:

Բիշարյանի խոսքով՝ իրեն կարելի է, այսպես ասած, մեղադրել՝ միայն հիմնավորելով, որ իր դիրքորոշումը հիմնված չի եղել փաստական հանգամանքների վրա, իսկ դիրքորոշումների պայմանական տարբերություն ներկայացնելը ինքնին չի նշանակում կողմնակալ լինել. «Իմ խոսքը բառացի չմեջբերվեց, ես ոչ թե ԱԺ լսումների ժամանակ իմպերատիվ դիրքորոշում եմ հայտնել այն մասին, որ չկա նշված անձանց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կամ քրեական հետապնդում իրականացնելու հիմք: Ես ասել եմ, որ որեւէ անձի որեւէ գործով հարցաքննելը չի կարող լինել ինքնանպատակ, եւ բոլոր դեպքերում որպես վկա կամ որեւէ կարգավիճակով հարցաքննելու համար պետք է լինեն փաստական հիմքեր»: Բիշարյանը շեշտեց՝ ինքն արձանագրել է, որ այդ հիմքերը բացակայում են կոնկրետ տվյալ փուլում. «Նախաքննություն էր իրականացվում, եւ հիմա էլ է իրականացվում, ուստի ես չէի կարող ասել, թե չկան հիմքեր, եւ չենք էլ հարցաքննելու, ես խոսել եմ գործի այդ փուլի մասին»:

Անդրադառնալով այն պնդմանը, թե նախագահի հրամանագիրը եւ 0038 հրամանը իրենց հայտնի են եղել դեռեւս փետրվարի 23-ից՝ Կարեն Բիշարյանն ասաց. «Ավելորդ է շեշտել, որ մեղադրանքը փաստական հանգամանքների ամբողջություն է, այն, որ դրանում դրվագ կա այդ հրամանագրին վերաբերող, դեռ չի նշանակում, թե քննության որեւէ փուլում հրամանագրի հայտնի լինելը բավարար է եղել քրեական հետապնդում հարուցելու համար»: Ինչ վերաբերում է հարցին, թե 4 ամիս 10 օր հետո ինչ փոխվեց, Բիշարյանն ասաց, որ փոխվեցին գործով ձեռք բերված փաստական տվյալները. «Ժամանակին հրամանագրի՝ սույն գործով բեկումնային նշանակություն ունեցող հատվածները հրապարակված փաստական հանգամանքներ չեն եղել, եւ ես փաստում եմ նաեւ, որ 0038 հրամանը քրեական գործի նյութերում չկա, բանակի ներգրավվածության հետ կապված փաստահավաք խմբի զեկույցը եւս գործի նյութերում չի եղել, եւ դրանց ծանոթ պաշտպանները շատ լավ կիմանան, որ ԱԺ լսումներից հետո է այդ զեկույցը Դատախազության կողմից ուղարկվել ՀՔԾ՝ քննություն իրականացնելու, այսինքն՝ ԱԺ լսումները առիթ հանդիսացան դրա համար, ինչպես նաեւ նրա համար, որ ձեռք բերվի եւ գաղտնազերծվի 0038 հրամանը»:

Կարեն Բիշարյանի կարծիքով՝ պաշտպանական կողմը, իրենց մարտավարությունից ելնելով, փորձում է հարցը միակողմանի բարձրացնել եւ հրամցնել հասարակությանը, այնինչ որեւէ հարց բարձրաձայնելիս պետք է այն ներկայացնել համակողմանի. «Ես երբեւէ կողմնակալ չեմ եղել, մասնավորապես՝ չեմ արտահայտել որեւէ դիրքորոշում, որը հիմնված չի եղել փաստական հանգամանքների վրա, ինչը ես պարտավոր եմ անել որպես դատախազ անկախ նրանից, թե դա ում համար կարող է հաճելի լինել, ում համար՝ տհաճ»: Բիշարյանը, պնդելով, որ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը անհիմն է, դատարանին խնդրեց մերժել այն:

Միլենա Խաչիկյան

Տպել
1758 դիտում

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով