Լոռիում ողբերգական ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել. մահացածների տվյալները դեռ ճշտվում են

Լոռու մարզի Օձուն-Հագվի ավտոճանապարհին երեկ կեսգիշերին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ):

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ մեկ հոգի տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3 հոգի տեղում մահգացել են:

Հիշեցնենք, որ ժամը 23:55-ի սահմաններում Mersedes ML մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 150 մետր գլորվել անդունդը: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու իրավապահներն ավտոմեքենայից դուրս, տարբեր հեռավորությունների վրա հայտնաբերել էին 3 մահացածների դիերը:

Թե որն է եղել ողբերգական ավտովթարի պատճառը, կպարզվի քննությամբ: Իրավապահներին մինչ այս պահը հաջողվել է պարզել միայն հիվանդանոց տեղափոխված վիրավոր, 1992 թ.-ին ծնված Ս. Ջիլավյանի եւ մեկ մահացածի՝ 1972 թ.-ին ծնված Արմիկ Պառավյանի ինքնությունը:

Տպել
1102 դիտում

Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարային ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ. կառավարությունը պարզաբանում է

ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Սկսվել է Երևան-Մոսկվա երկրորդ հատուկ չվերթի հաշվառումը (տեսանյութ)

Դատախազության միջնորդությամբ 9 անձի խափանման միջոց փոխվել է. կորոնավիրուսով պայմանավորված՝ նրանք ազատ են արձակվել

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Տարեց և անժառանգ արվեստագետների համար աջակցության ծրագրեր են նախատեսվում

Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 6-8, որոշ տեղերրում՝ 12-15 աստիճանով, տեղումներ են սպասվում

Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում առավել ուշադրություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության