Երևան
0 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2019 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) hետեւանքով տուժած հողօգտագործողների վնասի մի մասը փոխհատուցել:
Ըստ տվյալների՝ վնաս է պատճառվել շուրջ 15 հազար 698 հա հողատարածքի, ինչի հետեւանքով էլ տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 9 մլրդ 578 մլն 330 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-ից 100 տոկոսի չափով տուժած հողօգտագործողներին:
2019 թվականին տարերային աղետների հետեւանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (11569,5 հա) վնասի չափը կազմում է 7 մլրդ 469 մլն 858 հազար դրամ: Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը, ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները եւ վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի եւ հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 %-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի եւ կարտոֆիլի համար 4 %-ի չափով, իսկ հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 57 հազար 259 դրամ, պտղի եւ հատապտղինը՝ 71 հազար 436 դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 59 հազա 91 դրամ:
2019 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 437 մլն 540 հազար 280 դրամ, որը կազմում է պատճառված վնասի շուրջ 4,57%-ը:
2018 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 14 հազար 650 հա, վնասի չափը կազմել է 13 մլրդ 386 մլն 100 հազար դրամ, փոխհատուցվել է 492 մլն 961 հազար դրամ կամ պատճառված վնասի շուրջ 3.7 %-ը:
2017 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 15 հազար 604,88 հա, վնասի չափը կազմել է 12 մլրդ 206 մլն 891 հազ դրամ, փոխհատուցվել է 49 մլն 337 հազար դրամ կամ 0,4 %:
2016 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 23 հազար 117,7 հա, վնասի չափը կազմել է 33 մլրդ 568 մլն 809 հազար դրամ, փոխհատուցվել է 506 մլն 622 հազար դրամ կամ 1,5 %:
2015 թվականին տարերային աղետների հետեւանքով վնասվել է 8768,46 հա, վնասի չափը կազմել է 7 մլրդ 824 մլն 715,8 հազար դրամ, փոխհատուցվել է 211 մլն 824 հազար դրամ կամ 2,7 %:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 437 մլն 540 հազար 280 դրամ նպատակաուղղել պետական աջակցության տրամադրման համար:
Ըստ նախարարության՝ ծրագիրը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հետեւյալ նպատակներին՝
ՀՀ հողօգտագործողներին ցուցաբերել աջակցություն տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների դիմաց,
տուժած հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում, ինչպես նաեւ հետագա տարիներին մշակվող տարածքների ավելացում:
Կառավարությունը 2 մլրդ 161 մլն դրամ հատկացրեց 140 պարեկային ավտոմոմեքենա ձեռք բերելու համար
ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ. վարչապետ
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք
Երևանի տարբեր հատվածներում առավոտյան անհնազանդության ակցիաներ են եղել. բերման է ենթարկվել 2 ցուցարար
Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները թերացել են, պատասխանատվության կկանչվեն. վարչապետը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին
Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԲՏԱ նախարարի հետ
Աշխատանքային խումբ կստեղծվի, որը կիրականացնի ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի ձեւավորումը. վարչապետ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք. գրանցվել է 4 մահ
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 42 հարց
Ձնաբքի պատճառով Լարսի ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Սևանա լճի հանրային 3 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկման նպատակով կատարվում է հայտերի ընդունում
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մի քանի համայնքներում
«Ստրանջայի » մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհի որոշ հատվածներում տեսանելիությունը անբավարար է
ՀՀ տարածքում կա մի քանի փակ ավտոճանապարհ. Տավուշի մարզի ճանապարհները դժվարանցանելի են
Գիշերը Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկա սյունը. Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Մի քանի ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզում
Հրշեջ-փրկարարները 1 օրում մարել են ընդհանուր 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Պաշտպանը ցանկանում է պարզել՝ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ են Լևոն Սարգսյանին առնչվող գործով
Դեպարդյեի դեմ կրկին հետաքննություն է սկսվել՝ երիտասարդ դերասանուհու բռնաբարության մեղադրանքով
Տիրան Խաչատրյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն պետության դեմ նախապատրաստվող սադրանքների մասին. Պուտին
Նախկին պատգամավորի որդուն պատկանող ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողություն
Առաջատարների միջև հանդիպումը խաղաղ ելք ունեցավ
ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան
ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին
Հիմա մեզ գումար է պետք, չէ՞. «Իմ քայլի» պատգամավորը Ամուլսարի հանքի շահագործումը այս իրավիճակում փրկօղակ է համարում
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021 թ. հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի
ԱՄՆ-ը վերադառնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ
Արցախ է տեղափոխվել ՌԴ-ից ստացված հերթական հումանիտար օգնությունը
ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք
Կգործի «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» գերազանցության կենտրոն
Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել․ ոստիկանություն (տեսանյութ)
Դաշտ գյուղի ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին. ԱՀԿ-ի հուսադրող հայտարարությունը
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով․ ՊՆ
Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է ընտանիքի մայրը, քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց
Վրաստանում ակտիվիստին տուգանել են վարչապետին «ստրուկ» ասելու համար
© 2021 Հայկական ժամանակ