Ստեփանավանի ոստիկանության բաժնում 29-ամյա երիտասարդը կտրել է ձեռքերի դաստակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։

Հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, նա աջ ձեռքին եղած դանակը պահել է ձախ դաստակի վրա, որից հետո կտրել է ձախ, այնուհետ աջ ձեռքերի դաստակները՝ այդ ընթացքում սպանության սառնալիքներ հնչեցնելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանի հասցեին։

Կայքի տեղեկություններով՝ Հ. Պապանյանը անընդհատ բացականչել է. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ, կամ ես եմ ապրելու կամ ինքը»։ Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Տպել
1205 դիտում

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով. դեսպանություն

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)