Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից. Արայիկ Հարությունյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին: Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին:

Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,- գրել է նա:

Տպել
1442 դիտում

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

Երեւանի բակերից մեկում կայանված մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. բոլորը՝ Ստեփանակերտից

Մեքենան ճանապարհից սահել է դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր. փրկարարներն ուղղել են

Ինչո՞ւ է աղմկում Ծառուկյանը

Լուսաղբյուր գյուղում այրվել է անասնագոմ. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ

Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոնը»․ մարզպետ

Լոռիում ավտովթարի հետեւանքով ՌԴ 102-րդ ռազմաբազայի 27-ամյա զինծառայող է զոհվել (լուսանկարներ)

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք. մահացել է քրոնիկական հիվանդություններ ունեցող 2 տղամարդ

Մահացել է բժիշկ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը

Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G500 և KIA մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում