Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

22/11/2019 schedule21:18

Իսրայելի գլխավոր դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նրան մեղադրում են կաշառքի, խաբեության եւ վստահության չարաշահման մեջ:

Նեթանյահուն հերքում է իր հասցեին  բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով հեղաշրջման փորձ:

Նա հայտնել է, որ դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների զոհը եւ այդ մեղադրանքների պատճառով վարչապետի պաշտոնը լքել չի պատրաստվում, հայտնում է BBC-ն:

Նշենք, որ Իսրայելի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին մեղադրանք է առաջադրվում: Նեթանյահուն այժմ 30 օր ունի՝ երկրի խորհրդարանին հորդորելու համար, որպեսզի իրեն քրեական հետանդումից խուսափելու իմունիտետ տրամադրեն: Եթե խորհրդարանը՝ Կնեսեթը, չտա վարչապետին իմունիտետ, կսկվի քրեական գործի քննություն:

70-ամյա Նեթանյահուի քաղաքական կարիերայի վրա այս մեղադրանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ: Նշվում է, որ նրա հիմնական մրցակից Բեննի Հանցը հայտարարությւոն է արել մեղադրանքների մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո: Նա նշել է, որ երկիրը չի ցանկանում տեսնել կոռուպցիայի մեջ թաթախված մարդուն վարչապետի պաշտոնում: Իր կուսակցության անունից արված հայտարարության մեջ Հանցը նշել է, որ Նեթանյահուն չունի բարոյական իրավունք՝ իսրայելական ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար:

Հինգշաբթի օրը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկրի խորհրդարանին տվեց 3 շաբաթ՝ վարչապետի թեկնածուի հարցում միասնական որոշում ընդունելու եւ 1 տարում երրորդ անգամ արտահերթ ընտրությունների անցկացումից խուսափելու համար: Ավելի վաղ կոալիցիոն կառավարություն ձեւավորել չհաջողվեց ոչ Նեթանյահուին, ոչ Բեննի Հանցին: Այժմ ստեղծվել է իրավիճակ, երբ կառավարություն ձեւավորելու հերթը կնեսեթեի պատգամավորներինն է:

Մեղադրանքները, որոնք ուղղված են Նեթանյահուին, կրում են Գործ 1000, Գործ 2000 եւ Գործ 4000 անունները:

Գործ 1000-ում նշվում է, որ Նեթանյահուն ավելի քան 280 հազար դոլարի նվերներ է ստացել հոլիվուդյան մագնատ եւ պրոդյուսեր Արնոն Միլչենից: Jerusalem Post-ը հայտնում է, որ այս մեթոդով Միլչենը շնորհակալությւոն է հայտնել Նեթանյահուին՝ ամերիկյան վիզա ստանալու համար:

Գործ 2000-ը այն մասին է, որ Նեթանյահուն խնդրել է Իսրայելի «Վերջին լուրեր» թերթին տպագրել իր եւ կառավարության մասին միայն դրական հոդվածներ՝ փոխարենը խոստանալով դաշտից հանել թերթի հակառակորդներին: Նշվում է, որ մեղադրանք է սպասվում նաեւ թերթի գլխավոր խմբագրին:

Գործ 4000-ը համարվում է մեղադրանքներից լրջագույնը, որովհետեւ խոսք է գնում կաշառք փոխանցելու մասին: Խոսքը «Բեզեկ» հեռուստաընկերության հետ Նեթանյահուի ունեցած պայմանավորվածության մասին է,  համաձայն որի ալիքին պատկանող Walla կայքում միայն դրական լուսաբանումներ անելու համար որոշակի փոխհատուցում է վարչապետը խոստացել:

Տպել
1782 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ