Քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդամների, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ` քննարկելու 2019 թվականի ձմեռային զորակոչի գործընթացի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ՝ հետաձգման և վերջին օրերին կուտակման խնդիրներին չբախվելու համար:

Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:

Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:

Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը:

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյունքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:

«Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է լինենք հետևողական թե՛ հետազոտությունների ծավալների, թե՛ գործընթացների փուլերի պահպանման առումով»,- ասել է նախարարը:

Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք կատարում:

Տպել
456 դիտում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Այսուհետ կգործեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել. պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. վարչապետ (տեսանյութ)

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղեւորը հոսպիտալացվել է

Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ աջակցություն է բաշխվել. վարչապետ

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

ՀՀ 4 մարզերում ձյուն է տեղում. Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել է. տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կորոնավիրուսի վարակի կասկածով 400 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից