Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է Դալիա Գրիբաուսկայտեին

Նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon)։

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ խորհրդաժողովի շրջանակում Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի (Dalia Grybauskaitė) հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է կանանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան ծրագրեր մշակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Նույն օրը վարչապետի տիկինը հանդիպել է «Կին քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորում»-ի խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի հետ (Hanna Birna Kristjánsdóttir)։ Զրուցակիցները քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի։ Ռեյկյավիկում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է նաև «Համագործակցության լավագույն օրինակները» խորագիրը կրող աշխատանքային ճաշին։

Տպել
595 դիտում

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան

Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով․ փոխնախարար

Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 11-ով. ՀՀ-ում 833 հիվանդ կա