Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

20/11/2019 schedule23:10

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ենթադրում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանում զանգվածային ցույցերի արդյուքնում կարող են զոհված լինել տասնյակ մարդիկ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ  ունի տեղեկություններ հավաստի աղբյուրներից, ըստ որի ՝ ընդհանուր առմամբ 106 մարդ է մահացել Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով:

Իրանի իշխանությունները համաձայն չեն հայտարարված թվի հետ: Ցույցի մասնակիցներին պաշտոնական այրերնն ու տեղական մամուլն անվանում են բոյկոտողներ:

«Մեր ժողովուրդը բազմիցս հաղթանակած է դուրս եկել, երբ թշնամին իր դավերն է հյուսել: Եվ այս անգամ էլ, անկարգությունների պայմաններում, որոնք նաև թշնամու դավադրություն էին `խաթարելու մեր ազգային անվտանգությունը, մարդիկ կրկին հաղթող են դուրս գալու», - ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստում, հայտնում է BBC-ն:

Ռոհանիի կարծիքով, բողոքի ակցիաները, հակառակ թշնամիների ցանկությունների, միայն միավորել են իրանական ժողովրդին, ինչի մասին են վկայում բազմաթիվ հանրահավաքները ՝ ի պաշտպանություն երկրի կառավարության:

Ցույցերի ընթացքում զոհերի թվի մասին տվյալներն այս պահին հստակ ճշտել հնարավոր չէ, քանի որ շաբաթ օրվանից մինչ այսօր Իրանի ամբողջ տարածքում բացարձակ չի գործում ինտերնետ կապը, այն ամբողջությամբ անջատված է: Նշվում է, որ դա արվել է իշխանությունների կողմից եւ նրանց հրահանգով՝ մարդկանց առցանց շփման գրեթե բոլոր միջոցները  անհասանելի դարձնելու համար։

Միաժամանակ, ըստ BBC-ի, հավաստի է մնում այն, որ ցույցերը շարունակվում են երկրի 100-ից ավելի քաղաքներում եւ գյուղերում:

Հիշեցնենք, ցույցերը սկսվել են բենզինի գների կտրուկ բարձրացումից հետո:  Այսուհետ 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝ 30000 ռիալ:

Բենզինի թանկացումը երկրում առաջացրել է հանրության դժգոհությունը։ Նոյեմբերի 15-ից սկսած Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա, հրդեհել դրանք: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ ու բենզալցակայան, բազմաթիվ վայրերում բախումներ են եղել ուժայինների եւ ցուցարարների միջեւ:

Ցուցարարները համաձայն չեն իշխաությունների հնչեցրած կարծիքի հետ, թե բենզինի գնի բարձրացումը կարող է լուծել երկրի տնտեսական խնդիրները: Նրանք պահանջում են դադարեցնել իսլամական շարժումներին ուղղվող ֆինանսավորումը, որովհետեւ կարծում են՝ բենզինի գնի թանկացման արդյունքում ստացված հավելյալ եկամուտները ոչ թե աղքատ բնակիչներին են հատկացնելու, այլ իսլամական շարժումների: Ցուցարարների գործողություններին նաեւ քաղաքական ենթատեքստ է տրվել, նրանք պահանջում են վերանայել արտաքին քաղաքականությունը, որի հետեւանքով Իրանը կանգնած է այլ երկրների պատժամիջոցների առաջ:

Տպել
632 դիտում

Հայրենիք վերադարձած երիտասարդները ձեռնարկել են Հայաստանը աղբից մաքրելու գործը. նրանք ուզում են ամեն ինչ ավելի լավ լինի

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել