Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն այսօր գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն: ՀԿԵ ղեկավարությունը երեկ ՌԴ-ից տասը ռուս մեքենավարներ է բերել Գյումրի, որոնք անմիջապես, առանց փորձաշրջան անցնելու եւ տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարները սովորականի նման եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել: Նրանց գնացքները վարելու թույլտվություն չի տրվել: 

«Երեկ միամիտ մեր տղեքին ըսել են, որ ռեզերվ գնացեք, գնացքը բդի ռուսը տանի: Հեչ մե ձեւիմ ծանուցում չի եղել, հեչ մե զգուշացումըմ, հենց հմի մենք ունինք նարյադ, հենց էս պահի դրությամբ, բայց եկել եմ իմ անունիս դեմը գրած է օտդիխ, իմ հաշվիս հանգիստ: Բայց ընչի, չեն ըսել: Ընձի գրել են հանգիստ, իմ տեղս ռուսը կաշխատի»,-ՀԺ-ի հետ զրույցում բողոքեց մեքենավարի օգնական Գոռ Ղազարյանը:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների համոզմամբ, ՌԴ-ի կողմից նման գործունեությունն առաջին հերթին ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է: Ուժային կառույցներին ուղղված նամակով մեքենավարները խնդրել են պարզել Հայաստան եկած անձանց ինքնությունը, անձնական տվյալները, ՀՀ տարածքում նման գնացքներ շահագործելու նրանց ունեցած իրավունքը, փաստաթղթերի առկայությունն ու դրանց իսկությունը, բժշկական փաստաթղթերն ու այդ փաստաթղթերի ժամկետները: «Դիմել ենք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն: Իրանք հանցագործություն կենեն մեր պետության դեմ»,-հայտարարեցին մեքենավարները:

«Անունը դրել են փորձի փոխանակում ու էդ ռուսներին բերել են մեր տեղը կաշխատցնեն: Սամալյոտից իջել, քանիմ ժամ հանգստացել ու նստել, քշել են: Չկա ըդպես իրավունք: Ոչ գծերին են ծանոթ, ոչ գնացքներին ու դրանց հնարավորություններին, ոչ գիտեն ինչ արագություն ունին էդ գնացքները, ստեղ ինչ արագությամբ կքշեն, հեչ բան: Մենք հմի կերտայինք Այրում,կհասնեինք, ընդեղ հանգստի սենյակներ կան, կքնեինք, կհանգստանայինք, մինչեւ պոեզ եղնիր հետ գայինք: Հմի իրանք կառավարական են, ռուս են, Այրումից մեքենայով տարել են Երեւան հյուրանոց, որ քնին, հանգստանան:  Էդ տասը հոգու համար հյուրանոց է վարձած Երեւան»:

Այն, որ ռուսները չեն կարողացել շահագործել գնացքներն, արդեն հայտնի է: Ըստ մեքենավարների, ժամերի ընթացքում արդեն երկու էլեկտրոգնացք է վառվել: Մեկը վառվել է Ջաջուռում, մյուսը`Արաքս կայարանի մոտ:

Մեքենավարները մտածում են, որ տեղի ունեցածը հոկտեմբերի 23-ին իրենց կողմից խնդիրների բարձրաձայնումների հետեւանքն է: «Էն ժամանակ մենք, ըսպես ըսած, իրանց վատ վիճակի մեջ դրեցինք, հմի կփորձեն պատասխան տալ մեզի ըսպես: Հարցրել ենք ինչի համար սպես կենենք, ըսել են լավ կենենք»,-ասացին մեքենավարները: «Եթե էս  հարցն օրենքով չի լուծվի, մեկը ես ծայրահեղության կդիմեմ, ընտանիքիս, երեխեքիս հետ գուկամ, կնստիմ էս գծերին, ու թող հլը մե ռուսըմ փորձե ստեղով պոեզը քշե, որ քշեց, վրեքովս բդի քշե»,-ասաց մեքենավար Ղազարյանը:

Հոկտեմբերին ծագած բողոքից հետո ՀԿԵ ղեկավարությունն ու մեքենավարները, սակայն, ընդհանուր հայտարարի եկած են եղել, խնդիրները քննարկել, որոշել էին առաջ շարժվել: Դրա համար էլ անակնկալի են եկել ռուսական կողմի նման քայլից: «Էն ժամանակ մենք պայմանավորվանք, որ տասը տոկոս կբարձրացնեն նոյեմբերի մեկով մեր աշխատավարձը, հինգ տոկոս հունվարից, եւ մնացած տասը տոկոսը, այսինքն ընդհանուր 25 տոկոսը մյուս տարվա մարտ-ապրիլին: Էդ պայմանավորվածությամբ սկսեցինք մեր աշխատանքը: Բայց հիմա մարդիկ կամք են թելադրում, բերել են իրանց մեքենավարներին, իսկ սրա հետեւանքները շատ վատ կարող են լինել, մենք կոնկրետ աշխատանք ենք կորցնում: Իրանք մեր պոեզները կտանին, մենք կմնանք տունը, այսինքն ժամ չի ելնի մեզի, արդեն կկանգնիմ լիքը սոցիալական խնդիրների առաջ: Էդ տասը մեքենավարի հետ կբերե տասը օգնական ու կեղնի տասը բրիգադ»:

Մեքենավարներն ամեն օր, յուրաքանչյուրն իր ունեցած գրաֆիկի համաձայն գնալու են աշխատանքի, քանի որ գրավոր ծանուցում չներկայանալու մասին չունեն, առավել եւս չկա բացատրություն, թէ ինչի համար եւ ինչ հիմքով են իրենք լինելու չվճարվող հանգստի մեջ, երբ այդ նույն ժամանակահատվածում իրենց կցված գնացքը վարելու է ռուս մեքենավարը:

Տպել
5299 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան