«Խոսել, որ գործում առկա է «սա», բացակայում է «նա», քննիչը թաքցրել է նյութեր, ապատեղեկատվություն տարածելու հնարքներ են»

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ պաշտպանների կողմից իրեն վարույթից հեռացնելու միջնորդությունը ոչ թե բացարկ էր, այլ ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն։ Նրա խոսքով՝ պաշտպանական թիմը վկայակոչել է հանգամանքներ, որոնք առհասարակ կապ չունեն քրեադատավարական պրոցեսի եւ սույն գործի հետ։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի՝ ամբաստանյալի գույքի վրա արգելանք դնելու հանգամանքի իրավաչափության վերաբերյալ դիտարկմանը՝ Պետրոսյանն ասաց, որ, այո՛, գույքի վրա արգելանք դնելու որոշումների իրավաչափությունը վիճարկվել է մինչդատական վարույթի դատական վերահսկողության շրջանակներում եւ մինչ այսօր այդ գույքը գտնվում է արգելանքի տակ, եւ, այո՛, դրա վերաբերյալ հիմնավորումներ իրենք ներկայացնելու են եւ առարկություններ ակնկալելու են պաշտպաններից։

«Այս փուլում խոսել, թե ինչ հիմնավորումներով է դրվել արգելանքը, դա բաց դատական նիստի ընթացքում քննարկվել է: Մենք ներկայացրել ենք, որ ողջամտորեն կանխատեսվել է մեծածավալ գործի քննության ընթացքում քաղաքացիական այցի ապահովում, դատական ծախսեր, հետագայում նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործության մեղսագրվելու պայմաններում գույքի հնարավոր բռնագանձման եւ բռնագրավման ինստիտուտն ապահովելու տեսանկյունից կիրառվել է գույքի նկատմամբ արգելք, եւ դա իրավաչափ է եւ կքննարկվի այս դատական քննության ընթացքում»։

Պետրոս Պետրոսյանը նկատեց, պաշտպանը հայտարարություն է կատարում քննչական գործողության ընթացքում, ապա դատարանում հայտարարում, որ այդ քննչական գործողությանը պաշտպան եւ մեղադրյալ չեն մասնակցել։ Նա այս հանգամանքը որակեց որպես իրականության խեղաթյուրում։

Մեղադրող դատախազի խոսքով՝ անկյունաքարային էր, որ կան ցուցմունքներ, գործի նյութեր, որոնք չկան այսօր անջատված քրեական գործի մեջ․

«Պաշտպաններից ոմանք ասում են՝ խորհրդակցությանը մասնակցած 12 անձի ցուցմունք է գործի մեջ, մյուսն ասում է՝ 14, ես էլ կարող եմ վեր կենալ ասել՝ 25։ Մենք, բնականաբար, հետազոտելու ենք, տեսնելու ենք, թե քանի ցուցմունք է, քանիսն են հարցաքննված, եթե կան չհարցաքննված մարդիկ, ապա ինչ պատճառով չեն հարցաքննվել»։

Պետրոսյանն անհասկանալի ու տարակուսելի համարեց հանգամանքը, որ պաշտպանն ինքն իր խոսքում նշում է, որ քրեական գործի նյութերին միայն 30 տոկոսով է ծանոթ, բայց հաստատապես պնդում է կատարում, որ քրեական գործում նյութ է բացակայում․

«Եթե պաշտպանը համոզված չէ եւ ծանոթ չէ գործի նյութերին, ինչպե՞ս կարող է նման պնդում կատարել, եւ այդ նույն հանգամանքը վերագրում է մյուս պաշտպաններին եւ համոզմունք արտահայտում, որ մյուսները եւս ծանոթ չեն նյութերին»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ հաջորդիվ լուռ համաձայնություն է տեղի ունենում։

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի փաստարկին, որ ինքը որպես ՀՀ-ից հանդես եկող պաշտոնատար անձ եւ մասնավորապես լինելով գլխավոր դատախազության կառուցվածքային այն ստորաբաժանման դատախազը, որը հսկողություն է իրականացրել այս քրգործի նկատմամբ՝ պարտավոր էր որոշակի գործողությունների վերաբերյալ դատախազական ներգործության միջոցներ դրսեւորել, Պետրոսյանը հիշեցրեց, որ նշած դեպքի առթիվ պատշաճ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում նյութեր են նախապատրաստվել, դատավարական որոշում է կայացվել, եւ այն գտնվում է բողոքարկման փուլում․

«Պետք չէ ողջ հանրության առաջ ստեղծել տպավորություն, որ ես, որպես դատախազ, ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր դեպքերի առթիվ հսկողություն եմ իրականացնում եւ բոլորին տալիս պատշաճ քրեադատավարական գնահատական»։

Պետրոսյանը տարակուսելի համարեց նաեւ Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանի այն պնդումը, որ վերջինս տեղյակ է, թե այս գործով որպես մեղադրյալ ներգրավված եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը որտեղ է գտնվում․

«Նա նախաքննության փուլում գտնվող քրեական գործով հետախուզման մեջ է եւ վարույթն իրականացնող մարմինը որեւէ տեղեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին, եւ եթե պարոն Սահակյանը նման տեղեկություն ունի, կարող է ներկայանալ վարույթ իրականացնող մարմին, այդ տեղեկությունները փոխանցի, թե կոնկրետ որտեղ է Հարությունյանը եւ ես խոսք եմ տալիս, որ մենք այդ տեղեկությունները կփոխանցենք մեր ՌԴ գործընկերներին»։

Այս նույն տրամաբանության մեջ, Պետրոսյանի պնդմամբ, փորձ է կատարվում ներկայացնել, որ Միքայել Հարությունյանին չեն հարցաքննել, բայց ապա գոյություն ունի իրավական ընթացակարգ՝ փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրեր, որոնցով կարելի է հարցաքննել անձին․

«Սակայն, եթե Հարությունյանի տեղը հայտնի չէ մեզ, մենք հետախուզում ենք հայտարարել, ինչպե՞ս կարող ենք միջազգային իրավական փոխօգնության պայմանագրերի հիման վրա հարցում ուղարկել մեր որեւէ երկրի գործընկերոջ եւ խնդրել, որ նա մեզ օգնի հարցաքննության իրականացման հարցում»,- ասաց Պետրոսյանը՝ եւս մեկ անգամ պաշտպան Սահակյանին ասելով, որ եթե գիտի Հարությունյանի տեղը, հայտնի իրենց։

Ինչ վերաբերում է նույն գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հայտարարությանը, որ ինքն առանձնացրել է 90 անձանց ցուցմունք և քննիչին միջնորդել դրանք ևս կցել քրեական գործի նյութերին, որպեսզի հնարավոր լինի դրանք համեմատել Օհանյանի և մյուսների գործով անցնող անձանց ցուցմունքների հետ և հասկանալ՝ դրանցից որն է ճիշտ, սակայն քննիչն այս միջնորդությունը մերժել է, ապա քննիչի որոշումը բողոքարկվել է, սակայն դատախազությունը ևս մերժել է իրենց բողոքը, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այս երկու մերժումների որոշումներում մանրամասն նկարագրվել է, որ իր ուզած տեղեկություններն առկա են քրգործում․

«Երեւի պարոն Մեժլումյանը ոչ միջնորդությունը, ոչ բողոքը մերժելու որոշումները չի կարդացել, եւ ինձ համար արդեն հաստատված հանգամանք է, որ քրեական գործի նյութերին էլ ծանոթ չէ։ Այս հանգամանքում խոսել, որ գործի նյութերում առկա է «սա», բացակայում է «նա», չկան «այս» տեղեկությունները, քննիչը թաքցրել է նյութեր, սրանք բոլորը փոքրիկ հնարքներ են՝ ապատեղեկատվություն տարածելու համար»,- շեշտեց Պետրոսյանը։

Անդրադառնալով ահա նույն գործով ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի պնդմանը, որ քրեական գործ հարուցելիս չի կարելի հանցավոր գործողություն նկարագրել, քանի որ դեպքի առթիվ է հարուցվում քրեական գործը եւ քրգործում չի կարելի նկարագրել, որ որեւէ անձ կատարել է որեւէ հանցավոր գործողություն, դատախազն արձագանքեց, որ թեեւ վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է անմեղության կանխավարկածով, սակայն դա բացարձակ կերպով չի կարող անդրադառնալ։

Գործով մյուս ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթը Պետրոս Պետրոսյանը որակեց որպես իրականությունը խեղաթյուրող։ Պողոսյանը մասնավորապես հայտարարել էր, որ քննիչը Խաչատուրովին չի ներկայացրել գործի նյութերի եւ մեղադրական եզրակացության՝ ռուսերեն թարգմանած տարբերակները։

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ բոլոր փաստաթղթերը, այդ թվում մեղադրական եզրակացությունը, ուղարկել են մեղադրյալին։ Պետրոսյանն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության հաստատումից հետո դրա հայերեն տարբերակն ուղարկվել է Խաչատուրովին, ապա քննիչին, տրամաբանորեն, ժամանակ է հարկավոր եղել 1000-ից ավելի էջից բաղկացած այդ եզրակացությունը ռուսերեն թարգմանելու համար, որից հետո թարգմանված տարբերակը եւս ուղարկվել է։

Տպել
1593 դիտում

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով