ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

19/11/2019 schedule09:32

Հարց ու պատասխանը հիմնականում նվիրված էր ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկի»» դատական գործի էությանը, հնարավոր զարգացումներին ու հետևանքներին։

Բանախոսները հանգամանորեն անդրադարձան գործի նախապատմությանը և դատական գործընթացի ներկայիս փուլին, ինչպես նաև ներկայացրին Բանկի դիրքորոշումը։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ դեռևս ընթացող դատական գործընթացն ինքնին վտանգներ է պարունակում ՀՀ տնտեսության, մասնավորապես բանկային համակարգի կայունության և ՀՀ ներդրումային գրավչության տեսանկյունից։

Խոսքը նորանկախ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ հայցի մասին է, որի բավարարումը Բանկը համարում է ոչ կոմպետենտ որոշում։ Գործով առկա է իրար հաջորդող երեք դատական ակտ․ առաջին ատյանի դատարանը 2018 թ.-ի մարտին վճռել էր գանձել Բանկից 22 մլն դոլար, սակայն վերաքննիչ դատարանը գտել էր, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել մի շարք էական հանգամանքներ, վճիռը կայացրել էր դատավարական կոպիտ սխալներով, ուստի գործը նոր քննության էր ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ 2019 թ․ սեպտեմբերի 20-ին դատարանը հրապարակել էր վճիռը, որով նույնպես որոշել էր գանձել նշված գումարը։ Բանկը դիմել է վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ դատարանը կրկին կոպիտ խախտումներ է թույլ տվել։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բանկը կասկածներ ունի՞ դատարանի կողմնակալության վերաբերյալ՝ ԱյԴի Բանկ-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը պատասխանեց, որ նման պնդում անելու հիմքեր իրենք չունեն, բայց կարող են բերել մի շարք հիմնավորումներ առ այն, որ վճիռը կայացվել է կոպիտ սխալներով։

Խնդիրը դիտարկելով համակարգային բարեփոխումների անհրաժեշտության համատեքստում՝ Բանկը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետին հղած նամակում՝ հույս հայտնելով, որ նոր Հայաստանում այլևս անհնար կլինի տնտեսական բնույթի խնդիրները լուծել անձնական կապերի և միջնորդությունների ներգրավման եղանակով։

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե վերաքննիչ և վճռաբեկ դատարանները Բանկի համար ոչ նպաստավոր ակտեր կայացնեն, Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, մատնանշելով Բանկի՝ 100% օտարերկրյա կապիտալով գործելու հանգամանքը, ընդգծեց, որ ամբողջությամբ գիտակցելով ՀՀ դեմ ներդրումային դատարանում հայց ներկայացնելու բացասական կողմերը՝ Բանկը, այնուամենայնիվ, կարող է ստիպված լինել դիմելու այդ քայլին՝ իր բաժնետերերի և հաճախորդների օրինական շահերի և Բանկի վարկանիշի պաշտպանության համար։ 

Հիշեցնենք այն մասին, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի իրական շահառու Գևորգ Աֆանդյանը և նրա հետ փոխկապակցված ընկերությունները խնդիրներ ունեն ՀՀ ևս 7 բանկի հետ, իսկ նրա պարտքերը հասնում են միլիոնավոր դոլարների, և նրա գործողությունները, ինչպես նաև դատարանների՝ իրար հաջորդող սխալ ակտերը կարող են ազդել ՀՀ բանկային համակարգի կայունության և ներդրումային միջավայրի գրավչության վրա, օրերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր նաև ԿԲ նախագահ Ա․ Ջավադյանը, իսկ հարցը բարձրացրած պատգամավոր Տիգրան Կարապետյանը նշել էր, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ իրենք ուշադրությամբ հետևելու են գործի ընթացքին։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն անդրադարձել է նաև հաճախորդների կողմից հնչեցված հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են իրենց միջոցների անվտանգությանը։ «Ի սկզբանե հայտարարում եմ, որ նույնիսկ այն իրավիճակում, երբ Բանկը ստիպված կլինի վճարել պահանջվող գումարը, Բանկը ֆինանսական խնդիրներ չի ունենա։ Մենք ունենք բավականաչափ ներուժ և ռեսուրսներ անգամ այդ պայմաններում ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բանկն իր զարգացման ծրագրով նախատեսված և նույնիսկ առաջանցիկ տեմպերով զարգանում է։ 2020 թվականի ծրագրերով ունենք բազմաթիվ նորամուծություններ, որոնք, վստահաբար, դուր կգան մեր հաճախորդներին»,- նշել է Մհեր Աբրահամյանը։

Տպել
1056 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի