Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Յոնչոպինգ ու Ստոկհոլմ կատարած այցի մանրամասներին: Մասնավորապես կողմերը քննարկել են 2 երկրի միջև երկարամյա համագործակցության ամրապնդման, նոր ուղղությունների զարգացման, առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցեր:

Հաշվի առնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը՝ Արսեն Թորոսյանն առաջարկել է համագործակցել նաև մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ծրագրերի շուրջ՝ առողջապահության համատեքստում:

Խոսվել է Շվեդիայի կողմից առողջապահության ոլորտում կատարված ներդրումների մասին, այն է՝ շվեդական «Էլեկտրա» ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիչը, որն օգնում է էապես բարելավել ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման մակարդակը: Նախարարը կարևորել է ներդրումները առողջապահության ոլորտի զարգացման առումով և պատրաստակամություն հայտնել աջակցության:

Կողմերը նաև քննարկել են Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հեռանկարները:

«Մենք ուզում ենք փոփոխություններ կատարել առաջնային օղակում, նպաստել ընտանեկան բժիշկների մասնավոր գրասենյակների բացմանն ու կայացմանը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ունենան երկրում»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Բիրյեր Կարլսոնը ցանկություն է հայտնել երկրների միջև փորձի և մասնագետների երկարաժամկետ փոխանակման ու համատեղ ծրագրեր իրականացնելու:

Նախարարը նաև ներկայացրել է Առողջապահության նախարարության 2020 թվականի հիմնական ուղղությունները՝ կանխարգելիչ բժշկություն, քաղցկեղի վերահսկում և համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բիրյեր Կարլսոնին շարունակական համագործակցության համար և ցանկություն հայտնել հանդիպել Շվեդիայի առողջապահության նախարարի հետ հետագա այցի ընթացքում:

Տպել
365 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան