Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

«Վկա Աշոտ Մարտիրոսյանի երկրորդ ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին հայտարարեց մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում հարցաքննվում էր Բարսեղ Բեգլարյանի նախկին խորհրդական Աշոտ Մարտիրոսյանը, որն այս գործով ունի վկայի կարգավիճակ: Մարտիրոսյանի դատաքննական ցուցմունքից հետո մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ պարզաբանելով, որ դրանցում առկա են էական հակասություններ: Մեղադրողի միջնորդությունը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց:

Ըստ այդմ՝ նախաքննության փուլում վկա Աշոտ Մարտիրոսյանն առաջին անգամ հարցաքննվել է 2018 թվականի ապրիլ ամսին: Այդ ժամանակ նա պատմել է, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ քննարկվում էր ընկերության ֆինանսական չարաշահումների հարցը, բայց թե դրանք ում կողմից էր կատարվել, ինքը չգիտի, չի կարող ասել: Քննիչի այն հարցին՝ կոնկրետ սպառնալիքներ հնչե՞լ են այդ խորհրդակցության ընթացքում, թե՞ ոչ, վկան պատասխանել է, որ նման բան չի եղել. «Եթե նշված հանդիպման ժամանակ նման պահանջ կամ սպառնալիք եղած լիներ, ապա վստահ կհիշեի եւ կհայտնեի ձեզ»:

Քննիչը նշել է, որ, ըստ նախաքննական ցուցմունքների, քննարկման ժամանակ Բեգլարյանը պահանջ է ներկայացրել ինչպես գործով տուժող Արման Մկրտումյանին, այնպես էլ վկա Սուրիկ Մխիթարյանին «Ֆլեշ մոթորս» ընկերության կրած վնասների հատուցման վերաբերյալ, որից հետո ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը Մկրտումյանին քաշքշել է, գցել գետնին՝ սպառնալով, որ բնակարանն անվանափոխի իր անվամբ, որից հետո նրանք երկուսով հեռացել են սենյակից: Այս հանգամանքները, սակայն, Աշոտ Մարտիրոսյանն իր ցուցմունքում հերքել է. «Ես վստահ ասում եմ, որ իմ ներկայությամբ քաշքշուկ չի եղել, Հրայրը Արմանին գետնին չի գցել, չի հարվածել, նրանք երկուսով դուրս են եկել խորհրդակցության սենյակից առանց վիճաբանության, հետո վերադարձել են, թե չէ, չեմ հիշում»:

Քննիչն ընդգծել է, որ, նախաքննական տվյալներով, սրահից դուրս գալուց հետո տուժողն ու Հովսեփյանը նստել են վերջինիս ավտոմեքենան, որտեղ նա զենքով սպառնացել է տուժողին: Սրան ի պատասխան՝ վկան ասել է, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյոք Հրայր Հովսեփյանը զենք ունի, թե ոչ:

Երեք ամիս անց՝ արդեն հուլիս ամսին, Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ ցանկանում է լրացուցիչ հարցաքննվել, քանի որ իր նախորդ ցուցմունքում առկա են որոշակի անճշտություններ: Այս ժամանակ արդեն նա պնդել է, որ իրականությանը չի համապատասխանում իր այն ցուցմունքը, թե Հրայր Հովսեփյանն Արման Մկրտումյանի հետ սրահից դուրս է եկել. «Ցանկանում եմ հայտնել, որ նրանք իրար հետ դուրս չեն եկել, որ Հովսեփյանը Մկրտումյանին բնակարանի անվանափոխության հետ կապված չի սպառնացել, որքանով հիշում եմ, Հրայրը քննարկմանը եկել է ուշացումով եւ 30 րոպե հետո հեռացել է»,- ասել է նա:

Վկան պարզաբանել է, որ նախկին ցուցմունքում այս ամենը չհայտնելը պայմանավորված է եղել իր շփոթված լինելու հանգամանքով:

Անդրադառնալով սպառնալիքներին եւ զենքի առկայության վերաբերյալ հարցերին՝ Աշոտ Մարտիրոսյանն իր այս ցուցմունքում նշել է, որ իր ներկայությամբ Հովսեփյանը Մկրտումյանին եւ Մխիթարյանին չի սպառնացել, բռնություն չի գործադրել եւ ինքը ատրճանակ չի տեսել Հովսեփյանի ո՛չ ձեռքին, ո՛չ էլ նրա վրա ամրակցված:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հարց հղեց վկա Աշոտ Մարտիրոսյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք երկրորդ անգամ հարցաքննության գնալիս որեւէ մեկի հետ քննարկել էր իր ցուցմունքի բովանդակությունը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց. «Ո՛չ, ուղղակի դիմել էի փաստաբանի, որպեսզի նա կազմակերպի այդ ամենը»:

Մեղադրող դատախազի հարցին, թե խոսքը փաստաբան Կրոմվել Գրիգորյանի մասին է, վկան դրական պատասխան տվեց: Նա, սակայն, չգիտեր՝ որքանով էր Կրոմվել Գրիգորյանն այդ ժամանակ տեղեկացված այս քրեական գործից:

Վկայի ցուցմունքների արժանահավատության հետ կապված մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հայտարարություն արեց. «Վկան առաջին անգամ հարցաքննվելիս որոշակիորեն հաստատել է գործով ապացուցման ենթակա հանգամանքները, մասնավորապես ամբաստանյալի եւ տուժողի կողմից միմյանց հետ կոնֆերանս սրահից դուրս գալը, սակայն երկրորդ հարցաքննությանը մասնակցել է, ինչպես ինքը նշեց, փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ, որը, այստեղ պատահական անձ չէ. նա ժամանակին՝ թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատաքննության սկզբում հանդիսացել է սույն գործով ամբաստանյալների պաշտպանը»:

Դատախազն ընդգծեց նաեւ, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան՝ կապված նաեւ նախորդ վկաների հայտնած տեղեկությունների հետ, որոնց ինքը կանդրադառնա իր մեղադրական ճառում:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժող Արման Մկրտումյանը, ում խոսքով՝ այս վկան գործով շահագրգռված անձ է. «Աշոտ Մարտիրոսյանն ուղղակի կամ անուղղակի հանդիսանում է Բարսեղ Բեգլարյանի աշխատողը եւ իր հանապազօրյա եկամուտը ստանում է Բեգլարյանից»,- ընդգծեց նա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:

 

Տպել
1945 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին