Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

16/11/2019 schedule19:05

Այսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 11:55-ին, Գյումրու Տրտադ Ճարտարապետ թողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ըստ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ Աշոտ Քաբաբյանի՝ տուժածի բուժումը դեռեւս դեղորայքային ճանապարհով են իրականացնում, քանի որ վիրահատական միջամտության կարիք դեռ չկա․

«Ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ: Պայքարում ենք կյանքի համար»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Քաբաբյանը:

Նախնական դիտարկմամբ՝ աղջիկը 3-րդ հարկից ոտքերի վրա է ընկել եւ դեմքով հարվածել է գետնին: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ունեցե՞լ է արդյոք աղջիկն առողջական որեւէ խնդիր, կատարվածն անզգուշության արդյո՞ւնք է, թե՞ այլ պատճառներ կան․ այս հարցերին պատասխանել ներկա պահին որեւէ մեկը չի կարող: «Նյութերի նախապատրաստման ընթացքում ամեն ինչ կհստակեցվի, հիմա որեւէ բան հայտնի չէ»,-ասաց դատախազը: Ըստ Գաբրիելյանի, 28-ամյա Ն.Ե.-ն այդ բնակարանում ապրում է մոր հետ:

Արմենուհի Մինասյան

Տպել
1520 դիտում

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ