Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

16/11/2019 schedule15:22

ՀՀ բուժծառայողի օրվան ընդառաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում կազմակերպել էր շրջայց: Հոսպիտալը 2011-2013 թվականները եղել է լավագույնը հանրապետությունում:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ հոսպիտալը պարբերաբար վերազինվում է նոր տեխնիկայով, եւ գործընթացը շարունակական է:

«Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը շեշտեց, որ տեխնիկական հագեցվածությունը բավարար է զինծառայողներին համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար:

«Մեզ մոտ բժիշկների թիվն է մի փոքր քիչ, սակայն հույս ունենք, որ առաջիկա զորակոչի ժամանակ որոշ չափով կհամալրվի: Չնայած այդ ամենին, մեր հոսպիտալի բոլոր բժիշկներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են հավուր պատշաճի, որի ապացույցներից մեկը 2011-2013 թթ. հանրապետության լավագույն հոսպիտալ ճանաչվելու փաստն է: Այդ մրցանակն արդեն չի գործում, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն ոգով եւ ավելի ենք կատարելագործվում»,- ասաց Ավագյանը եւ հավելեց, որ իրենց հոսպիտալը սպասարկում է նաեւ քաղաքացիներին:

Ինչպես նշեց հոսպիտալի պետը, իրենց կողմից սպասարկվող տարածքի ոչ մի զորամասում այս պահի դրությամբ չկա սեզոնային ոչ մի հիվանդության բռնկման դեպք: Ավագյանն ընդգծեց, որ իրենք ցանկանում են հոսպիտալում ունենալ օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆ:

«Հոսպիտալի համար արդեն գնվել է էնդոսկոպիկ սարքավորում, որը մոտ ապագայում կտրվի մեզ: Այս ամենը շարունակական է լինելու, որպեսզի սկսենք շատ ավելի որակյալ բուժզննում իրականացնել»,- նշեց հոսպիտալի պետը:

Շրջայցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հոսպիտալի տարբեր բաժանմունքներին, որոնցից մեկը նախատեսված է հատուկ ժամանակահատվածների համար:

Այդ բաժանմունքում զինծառայողները բուժում կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ լինի որեւէ հիվանդության համաճարակ է կամ պատերազմական իրավիճակներում շատ վիրավորների առկայության պարագայում:

Հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման կաբինետի ռենտգեն լաբորատորիայի լաբորանտ, ենթասպա Նաիրա Մարկոսյանը, ով արդեն 20 տարուց ավելի ծառայում է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ իրականացնում են մարմնի տարբեր հատվածների հիմնականում ոսկրային հետազոտություն:

Նա նշեց, որ այդ ռենտգեն սարքը վաղուց են ձեռք բերել, եւ այն արդարացնում է իրենց ակնկալիքները: «Մեր աշխատանքը, եթե համեմատենք քաղաքացիական հիվանդանոցների հետ, ավելի բարդ ու դժվար է: Երբ դեռ նոր էի սկսել աշխատել որպես բուժծառայող, զինծառայողները գալիս էին եւ ասում իրենց գանգատները, ես լաց էի լինում, քանի որ սիրտս իրենց համար ցավում էր: Տարիների ընթացքում կոփվել եմ, սակայն զինվորների հանդեպ հատուկ վերաբերմունքը մնացել է նույնը»,- ասաց Մարկոսյանը:

Նա ընդգծեց, որ ծառայության 20 տարվա ընթացքում հոսպիտալում բազմաթիվ փոփոխություններ են եղել՝ սկսած վերանորոգումից մինչեւ տեխնիկական հագեցվածություն: 

Բաժանմունքներից մեկն էլ վիրաբուժականն էր. բաժանմունքի պետ Գագիկ Մեսրոպյանը, պատմելով հոսպիտալի մասին, նշեց, որ այն տարիների ընթացքում շատ է բարեփոխվել եւ տեխնիկապես վերազինվել է:

«Մեզ մոտ տեղադրված են ժամանակակից սարքավորումներ, բոլոր հարմարությունները ստեղծված են եւ՛ բժիշկների, եւ՛ զինծառայողների համար: Չնայած տեխնիկական հագեցվածությանը նաեւ նորերի կարիք ունենք, օրինակ՝ լապարոսկոպիկ վիրաբուժության համար նախատեսված գործիք»,- ընդգծեց Մեսրոպյանը: 

Շրջայցի վերջում հոսպիտալի տնօրեն Վարդան Ավագյանը շնորհավորեց բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ մեր զինծառայողներին բուժօգնություն տրամադրենք միայն խաղաղ պայմաններում, կյանքի որակն ավելի լավացնելու նպատակով»,- ընդգծեց փոխգնդապետը:

Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր:

Տպել
471 դիտում

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից