Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

15/11/2019 schedule21:07

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 14-ին մասնակցել է Թեհրանում անցկացվող «Իսլամական միասնություն» խորագրով միջազգային 33-րդ համաժողովի բացման արարողությանը:

ԻԻՀ նախագահն իր ելույթում անդրադարձել է մուսուլմանական երկրների առջև կանգած մարտահրավերներին, Միացյալ Նահանգներին և Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականությանը, հայտնում է RegionMonitor-ը:

Հ. Ռոհանին կարևորել է մուսուլմանական երկրների միասնական դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ իսլամական աշխարհի հասարակական կարծիքը թույլ չի տա, որ Պաղեստինի հարցը՝ որպես իսլամական աշխարհի օրակարգային հարց, մոռացության մատնվի:

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությանը՝ Իրանի նախագահը նշել է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը ոչ մեկի բարեկամը չեն, ոչ մի բարեկամ չունեն, սակայն մենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի, տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի և ընդհանրապես ազատատենչ և պայքարող խմբերի բարեկամն ենք»:

Ռոհանին նշել է, որ եթե իսլամական երկրներն Իրանի ժողովրդի պես համբերություն, պայքարելու և դիմադրելու կամք ունենան, ապա Միացյալ Նահանգներն անպարտ մնալու կարողություն չի ունենա:

Տպել
422 դիտում

Անկախ որեւէ կոնվեցիայից, ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննության օրը հայտնի է

Վաճառվում է կով՝ շատ սիրուն հայացքով

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են եւ անցանելի

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Կ. Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Կառավարությունն ավելացրեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը տրված արտոնությունը. կստեղծվի 175 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Գյումրու տուն-ինտերնատ»-ը լուծարվեց

Միջերկրական ծովից փոքր ցիկլոն է մոտենում, որոշ հատվածներում թույլ ձյուն կտեղա, այնուհետ կտրուկ կտաքանա. Սուրենյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել եւ վերադառնալ Հայաստան

Կուբանում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Դանիել Իոաննիսյանը եւ Ալբերտ Ստեփանյանը նշանակվել են Հանրային խորհրդի անդամներ

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացին վճարել է 34.000 դրամ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը

Վթար՝ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 70 հարց

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

ԵԿՄ կնիքով հաստատված փաստաթղթեր են պատրաստվել՝ կեղծ տեղեկատվության մասին. ԱԱԾ բացահայտումը