ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

15/11/2019 schedule20:20

Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցներն են։

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20-ին, կայացած հրահանգավորումից հետո նրանք ուժեղացված ծառայության անցան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 50 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին չորս մեքենա, որոնք շահագործվում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց երկու տրանսպորտային միջոց, որոնք վարած անձինք վարորդական իրավունքի վկայական չունեին։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև չթույլատրվող վայրերում կայանված մեքենաներ հայտնաբերելը։ Այս խախտման փաստերով կազմվեց երեք արձանագրություն։

Ուժեղացված ծառայություններն իրականացվում են անվտանգ երթևեկության ապահովման նկատառումներով՝ երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող, նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։

Տպել
526 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն