Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ իրավապահներն անզիջում և խիստ պայքար են մղում ապօրինի ծառահատումների դեմ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ամեն օր իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անտառահատումների դեպքեր բացահայտելու ուղղությամբ։ Այն մարզերում, որտեղ շատ են անտառածածկ հատվածներն ու ապօրինի ծառահատումների ռիսկը, իրականացվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։
Այս անգամ կներկայացնենք հանցատեսակի դեմ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը։

Տավուշի մարզ։ Հայաստանի ամենագեղեցիկ բնությունն ունեցող մարզերից մեկը, որ զբոսաշրջիկների ու հովեկների ամենասիրելի և նախընտրելի վայրերից մեկն է։ Այս մարզում՝ բնության գրկում ու սրտում են Հաղարծինն ու Գոշավանքը, Պարզ լիճն ու Գոշի լիճը, մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից Դիլիջանը, Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը։ Տեսարժան բոլոր այս վայրերին յուրօրինակ շուք են տալիս սաղարթախիտ անտառները։

Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ կան նաև նման տեսարաններ։
Կարիք չկա ևս մեկ անգամ խոսել ծառահատումների վտանգավոր հետևանքների մասին։ Մտահոգիչն այն է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք չգիտակցելով ծանր հետևանքները՝ շարունակում են ապօրինի հատել ծառեր։ Այս դեպքում արդեն գործի են անցնում ոստիկանները։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի անտառածածկ հատվածներում տեղադրված են ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներով համալրված պահակետեր։ Ամեն օր՝ 24 ժամ, ստուգվում են կասկածելի մեքենաները, հայտնաբերվում են ապօրինի հատված փայտանյութ, հարուցվում են քրեական գործեր։

Տավուշի մարզում միայն այս տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին հայտնաբերվել է 1091 խմ ապօրինի փայտանյութ, որով պետությանը պատճառվել է շուրջ 265․000․000 դրամի նյութական վնաս։ Եվ սա միայն 4 ամսում։
Ոստիկանության Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները գրեթե ամեն օր բացահայտում են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Կադրում երևացող քաղաքացիական հագուստով ծառեր տնկողները ոստիկաններ են։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա տարածքային բոլոր բաժինների շուրջ 120 ծառայողներ Թեղուտ գյուղի հարակից տարածքում տնկեցին 1000 ծառ։
Ոստիկանության նախաձեռնությամբ ու բնապահպանության նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառման շնորհիվ Դիլիջան ազգային պարկի այս հատվածը տարիներ անց կունենա իր երբեմնի սաղարթախիտ տեսքը։

Տպել
1752 դիտում

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան