Երևան
6 °C
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը: Ի հիշատակ հանդիպման՝ Դարիգան Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ:
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ: Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը: Շնորհակալություն հայտնելով նվերի համար՝ տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է: «Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել:
Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն, կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: «Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների: Հիմնադրամն անվճար տրամադրում է բուժում, դեղորայք, բժշկական անհրաժեշտ միջամտություններ, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև՝ սոցիալ-հոգեբանական ծառայություն թե՛ քաղցկեղ ունեցող պացիենտներին, թե՛ նրանց ընտանիքի անդամներին: Ներկա դրությամբ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի:
Երևանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել
Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել․ ՀՖՖ
Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց նկարահանումը կատարվել է մեկ ամիս առաջ. ԱԱԾ-ն պարզաբանում է ադրբեջանական տեսանյութը
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա. մարզպետարան
Արարատի մարզում դպրոցներից մեկի զինղեկը մեկ այլ դպրոցի աշակերտուհու է վրաերթի ենթարկել
Ձյուն է տեղում Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում
Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը. մարզպետը՝ տարածվող լուրերի մասին
Ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից Տավուշի գյուղերում չափագրումներ անելու մասին տեղեկությունները մտացածին են. ՊՆ
Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել (տեսանյութ)
Ադրբեջանը և Թուրքիան պիտի պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը Ճապոնիայում ներկայացրել է ռազմական հանցագործությունները
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները (լուսանկարներ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում դեռ 520 բեռնատար կա կուտակված
Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ
ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց
«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ դնելը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմանկանում բաց են. ձյուն է տեղում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ
ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)
Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել
ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ
1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ
Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
© 2021 Հայկական ժամանակ