2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

2020 թվականի պետական բյուջեի նախագծով «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ:

Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․ պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» եւ «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020 թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով եւ այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով՝ 2019 թ․բյուջեի հետ համեմատ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019 թ․համար)։

Ավելին՝ ի հավելումն գոյություն ունեցող համալսարանների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաեւ Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել»:

Տպել
948 դիտում

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)