Բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին, ՀԱԱՊ-ի տնօրենների խորհուրդը և ավելի քան 100 անդամներ, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո իր գլխավորած կառավարությունը գործունեության առաջին օրերից հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը ու հավելել, որ այդ ճանապարհով գնալու համար առանձնացվել է երեք հիմնական ուղղություն:

«Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը, երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողություններն ուղղված են եղել հենց սրան: Այս մոտեցումն արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ, որոնց հիմնական մասը վերաբերում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս երեք գործիքներն ունեն որոշակի պոտենցիալ և այն հավերժ չէ: Նկատի ունեմ ստվերի դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհի դեմ պայքարը. դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական գործողություն, բայց իրենք իրենցով տնտեսական աճը, աշխուժությունը խթանելու մի պաշար ունեն և այդ պաշարն ինչ-որ մի պահի պետք է սպառվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը 2020 թվական մուտք է գործում նոր՝ հավելյալ գործիքակազմով, որի մեջ գործադիրի ղեկավարն առանձնացրել է հատկապես Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք իրենց ամենատեսանելի հատվածներով արտահայտում են կառավարության պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի և զարգացման ուղղությունների վերաբերյալ:

«Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է, որը որոշակի քննադատությունների է արժանանում, բայց այդ քննադատությունը գաղափարական բնույթի է: Եվ ուզում եմ ասել, որ օրենսդրական փոփոխությունն արտահայտում է տնտեսության զարգացման ուղղությունների մասին մեր պատկերացումը ու մենք ցանկանում ենք խթանել այն ուղղությունները, որոնց կարելի է անվանել բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ:

Մենք գիտենք, որ բարձր աշխատավարձերի համար էականորեն իջեցվում է եկամտային հարկը և այդ ուղղությունը շարունակելու ենք: Հունվարի 1-ից ներդրվելու է 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այդ պրոցեսը կշարունակվի: Առաջիկա տարիներին մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում նաև շահութահարկի գծով: Եվ որ նույնպես կարևոր է, մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից:

Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղություն. առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և այդ ուղղությամբ երկրի գրավչությունը բարձրացնել: Զուգահեռ նաև գործում է ստարտափերի մասին հայտնի օրենքը, որի պայմանները մենք բարելավել ենք: Մյուս կողմից որպես աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատում ենք հարկերից, որովհետև մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը, որ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է՝ գոյություն չունի: Հետևաբար, եթե մենք որևէ քաղաքացու ուզում ենք օգնել աղքատության հաղթահարման գործում՝ պետք է աշխատատեղեր ստեղծենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում և սոցիալական բլոկի քաղաքականությունը նույնպես միտված է աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանն ավելորդ չի համարել հիշատակել ԱԱՀ դեբետների վերադարձման մասին օրենքի նախագիծը, որն արդեն ընդունված է և պրոցեսը սկսվել է: Կառավարությունը պատրաստվում է ԱԱՀ 45-56 մլրդ պարտք վերադարձնել տնտեսավարողներին:

«Ըստ որում, խոսքը ժամկետանց պարտքերի մասին է, բայց ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017թ.-ի համեմատ 2019-ի 10 ամիսների կտրվածքով արդեն կրկնապատկել ենք: Այսինքն, եթե 2017 թ. կտրվածքով վերադարձվել է 54 մլրդ դրամի ԱԱՀ, ապա այս տարվա 10 ամիսների կտրվածքով վերադարձվել է մոտ 114 մլրդ դրամ: Սրանք այն գումարներն են, որոնք անարդարացիորեն կամ օրենսդրական կարգավորումների բերումով, դուրս էին գրվել տնտեսական շրջանառությունից: Եվ հիմա մենք այդ գումարները վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ դրանք կվերաներդրվեն տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ մենք ռեպրեսիվ կամ վարչական լծակներ չունենք, որպեսզի պարտադրենք ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում: Բայց մենք այս կոչը հղել ենք ԱԱՀ դեբետի մնացորդները հետ ստացող ընկերություններին՝ կոչ անելով, որ ըստ էության իրենց ընկալումներով դրանք կորսված գումարներ էին և ոչ ոք լուրջ չեր կարող վերաբերվել, որ դրանք կարող էր հետ ստանալ: Եվ ահա մենք կոչ ենք անում, որպեսզի դրանք վերաներդրվեն Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կլինեն ընկերություններ, որ այս կոչին կարձագանքեն և բոլոր այդ ընկերություններին մենք կընկալենք որպես գործընկեր ու կողջունենք այդ գործընկերային վարվելակերպը»,- նշել է վարչապետը:


Անդրադառնալով ՀՀ-ում առկա ներդրումային միջավայրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի կարող ասել, թե կառավարությունը հասել է իդեալական վիճակի և ավելացրել, որ այս ոլորտում ունենք հայտնի և լատենտ խնդիրներ, որոնք գտնվում են գործադիրի ուշադրության կենտրոնում:

Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և կամ այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի չզարգացած լինելն է: «Սա խնդիրներ է ստեղծում և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն իրենց հնարավորությունները ներդնելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգը, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում կրկին բացի բանկային համակարգը: Ցավոք, մենք չենք կարող պարծենալ, որ մեր բանկային համակարգում տոկոսները շատ ցածր են, բայց պետք է արձանագրենք, որ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազման հստակ գործընթաց է տեղի ունենում: Պետք է նաև գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և իրենք արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում և հնարավորություն են ունենում ու օգնում են խթանել այս դաշտի առավել զարգացումը»,- ասել է վարչապետը:

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ էլ ունենք խնդիրներ և իրավիճակը գնահատելու կոնկրետ չափանիշ: «Առկա է մի գործիք, որը հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը: Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց և Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ: Մենք մտադիր ենք վերաֆինանսավորել 500 մլն դոլարի պարտքը, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը: Եվ այստեղ մենք գալիս և հանգում ենք մեր հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը: Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է: Գիտեք, որ Հայաստանում կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի ինստիտուցիոնալ խնդիրներով: 2018 թ. իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է ևս մի բաղադրիչով. դա կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչն է, ինչը մեզ թույլ չի տվել, որպեսզի մենք կապիտալ ծախսերի մասով կատարենք կամ գերակատարենք մեր ծրագրերը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը խիստ է անցկացվող մրցույթների նկատմամբ և ամեն ինչ անում է, որպեսզի նախկինում եղած վատ ավանդույթները կրկնվեն:

«Ի՞նչ կապ ունի սա եվրոբոնդերի հետ. մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Այս առումով, կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե ինչպիսի նախագծերն առավելագույնը կխթանեն երկրի տնտեսությունը: Մենք տեսնում ենք նաև, որ ունենք բավականին մատչելի, այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ, ինչը նոր եվրոբոնդերի հնարավոր թողարկումն է: Այդ հարցն իհարկե պետք է քննարկել և կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման ուղղությամբ:

Իհարկե լավ լուր է նաև այն, որ կառավարությունը Հայաստանի ներքին շուկայից նույնպես միջոցներ ներգրավվելու մեծ հնարավորություններ ունի և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար:

Ամենակարևորն այն է, որ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, որը մեզ հույս է տալիս, որ մենք 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի մեր տեմպերը: Այս առումով, ուզում եմ արձանագրել, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները վերագնահատել են մեր երկրի առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները և բոլորն աճը գնահատել են ավելի բարձր, քան նախկինում: Մեզ մնում է այս ֆոնին լուծել օրենսդրական, կառուցակարգային, կառավարության արձագանքների արագության և արդյունավետության խնդիրները: Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը՝ պատրաստ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ բոլոր այն ընկերություններին, գործարարներին, որոնք մեր երկրում արդյունք են ստեղծում, հարկեր են վճարում և նպաստում Հայաստանի տնտեսական զարգացմանը:

«Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը: Եվ կարծում եմ՝ այդ առումով նույնպես ՀՀ-ում էական փոփոխություններ կան և գործարարն ամեն օրվա հետ նոր իմիջ, նոր համարում է ձեռք բերում, մանավանդ այն համատեքստում, երբ տեսնում ենք, որ պետական բյուջեի եկամուտներն աճում են: Դրանք աճում են այն բանի շնորհիվ, որ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, տնտեսությունը խթանող որոշակի գործիքներ է կիրառում: Բայց անկախ ամեն ինչից, այդ հարկերը հավաքվում են առաջին հերթին նրա արդյունքում, որ կան ընկերություններ, գործարարներ, մարդիկ, ովքեր ստեղծում են ավելացված արժեք և օրենքի առաջ հստակ, պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունը:

Կարևոր է, որ մեր հանրությունն այս պատճառահետևանքային կապը վիզուալ տեսնի, դա է այն ճանապարհը, որ մեր երկրում գործարարի իմիջը կփոխվի, որովհետև առանց գործարարության խթանման, առանց բիզնեսի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ այն, ինչ ուզում ենք անել՝ հնարավոր չի լինի իրականացնել: Մանավանդ, որ անցել են այն ժամանակները, երբ տնտեսությունը կառուցվում էր մարդկանց այս կամ այն իրավունքների շահագործման վրա: Ժամանակակից, ամենազարգացած ընկերությունները նրանք են, ովքեր սոցիալական պատասխանատվության երբեմն աննկարագրելի չափաբաժին են ներդնում իրենց գործունեության մեջ»,- նկատել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ՀԱԱՊ-ի գործարար համայնքին հետաքրքրող տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը, զբոսաշրջությանը, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին վերաբերող հարցերին։

Տպել
467 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն