ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

14/11/2019 schedule21:45

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում,  համապատասխան ընթացք տալ դրանց: Այդ մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարության պաշտոնական կայքէջը:

Նշենք, որ վերջին ամիսներին, երբ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացը, տարբեր ուժեր, այդ թվում՝ քաղաքական, փորձում են շահարկել թեման՝ թիրախավորելով ոչ միայն Նախարարությունը, այլև՝ հաստատություններում գտնվող երեխաներին, նրանց ընտանիքներին և հաստատությունների աշխատակիցներին:

Այսպիսով, վերոնշյալ կուսակցության անունից հանդես եկող քաղաքացիներից մեկը այցելել էր գիշերօթիկ հաստատությունների սաների ընտանիքներ, սնունդ և կանխիկ գումար տվել ծնողներին: Մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ ենթակետը հստակ սահմանում է, որ «Սոցիալական ծառայությունների տրամադրումը չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ,  հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք, կամ վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին»:

Հաջորդ դեպքը, երբ վերոնշյալ կուսակցության հետ առնչվող քաղաքացին փորձել է ներխուժել գիշերօթիկ հաստատություն, գրանցվել է օրերս: Քաղաքացին, ով ևս ներկայացել է նույն կուսակցության անունից, այցելել է Գյումրի քաղաքում գործող երկու գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև՝ Բյուրեղավանում գտնվող հաստատություն, փորձել ներս մտնել և նկարահանում իրականացնել:

Հաստատություններից մեկում նրան հաջողվել է խաբեությամբ՝  ներկայանալով որպես հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խմբի անդամ, ներս մտնել և նկարահանում իրականացնել հաստատությունում: Տնօրենը փորձել է խոչընդոտել հաստատությունում գտնվող երեխաների նկարահանմանը, քանի որ դա հակասում է երեխաների՝ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքին, ինչի ի պատասխան քաղաքացին սպառնացել է հաստատության տնօրենին, որ կհասնի նրան, որ նա այլևս չպաշտոնավարի:

Քաղաքացին իր գործողություններով խոչընդոտել է հաստատության բնականոն աշխատանքին:

Սույն քաղաքացիների գործողությունները տեսանկարահանվել են: Տեսանյութերը ևս կցվել են դատախազությանն ուղղված գրությանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխայի իրավունքների պաշտպանության դեմ իրականացվող կամայական գործողություն իրավական գնահատականի է արժանանալու:

Տպել
2333 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի