Արարատ Միրզոյանը որոշել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ԱԺ-ում չզրկել ձայնի իրավունքից

14/11/2019 schedule18:51

Ես այդ միջադեպից հետո որեւէ քննարկում չեմ ունեցել ո՛չ Գեւորգ Պետրոսյանի, ո՛չ ԲՀԿ-ի այլ պատգամավորի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը վրդովվեց Գեւորգ Պետրոսյանի ելույթից եւ խնդրեց իրեն տրամադրել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, որը ԱԺ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու նորմ է սահմանում:

«Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը եւս մեկ անգամ, որովհետեւ անգիր չէի հիշում, բայց հետո որոշեցի չդիմել այդ քայլին, որովհետեւ միշտ ցանկանում եմ նորից ու նորից այդ մարդկանց  ընդունված նորմերի շրջանակներում քննարկումների հնարավորություն տալ: Լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Եթե չլինի, այդ նորմը կա ԱԺ կանոնակարգ օրենքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում էր Գեւորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել նույնասեռականների ամուսնության եւ նրանց կողմից երեխա որդեգրելու արգելքը։ 

Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ իրենք խմբակցությունով դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի․

«Եկեք պաշտպանենք ավանդական արժեքները, ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, կուզենա՞ր, որ իր հետ նման դեպք լիներ»,- ԱԺ ամբիոնից հնչեցրեց Պետրոսյանը, եւ այս հարցադրումը խիստ վրդովեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

«Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձեւը արդեն չափ ու սահման չունի»,- ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։

Տպել
2094 դիտում

Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ

Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Դեկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում (տեսանյութ)

Երևանում Նիդերլանդների դեսպանություն կբացվի. Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը

Դպրոց կառուցելը առաջնահերթ է, բայց չի նշանակում, որ ձեր առաջարկածը պետք է լինի առաջնահերթ. Ջանջուղազյանը՝ Սամսոնյանին

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ

ԱԺ պատգամավորները 2020 բյուջեի նախագծում 368 մլրդ դրամի առաջարկներ են ներկայացրել․ 264,4 մլրդ՝ միայն ԲՀԿ-ն

Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի 1-ի գործով Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի դատավճիռների դեմ

«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Մարկոս Պիզելիի ծառայություններով

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով վկան մեկնել է ՀՀ-ից

Չենք բացառում, որ էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին. Աղաջանյան