Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործը հարուցվել է չորս հոդվածներով. ՔԿ-ն այն վարույթ է ընդունել

14/11/2019 schedule17:14

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին մասամբ պատկանող «Հայապակի» ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեն ընդունել է վարույթ:

Վարույթ ընդունելու մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:

Մասնավորապես գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), ՔՕ 192-րդ հոդվածի 1-ին մասով (Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը դրդելը, օժանդակելը կամ կազմակերպելը):

Ոստիկանության հաղորդագրությունը՝ այստեղ:

Միլենա Խաչիկյան

Տպել
1569 դիտում

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)

Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհին մեքենա է հրդեհվել

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 40 է

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)