Երևան
16 °C
Արդեն մեկ շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիաներին այսօր իր աջակցությունն է հայտնել դերասան Վիգեն Ստեփանյանը:
ՀՀ կառավարության շենքի մոտ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ դերասանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար անհասկանալի են ԿԳՄՍ նախարարության այսօրվա քայլերը: Վիգեն Ստեփանյանը հայտարարել է՝ գաղափարապես ուսանողների կողքին է: Նրա խոսքով՝ չենք կարող մեր լեզուն, մեր հիմքը, մեր հիմնաքարը չհարգել, փորձել սակարկել այդ թեմաներով: Ավելի լավ է՝ զբաղվել նրանով, թե ինչ լեզվով են այսօր խոսում հեռուստատեսությամբ, ինչպես են աղավաղում մայրենի լեզուն:
Դերասանը դժգոհ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, սակայն վստահ չէ, որ նախարարի հեռանալով՝ ինչ-որ մի բան կփոխվի․ «Ես շատ լավ գիտեմ իմ ոլորտը. գնաց Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը, ի՞նչ փոխվեց, ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը»:
Դերասանն իր խոսքում անդրադարձավ նաեւ վերջերս մեծ քննարկումների տեղիք տված «Մել» ֆիլմին եւ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը։ «Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են խաղում, եւ դրա համար լուրջ գումար է հատկացվում: Այդ գումարով, թերեւս, երկու մանկական ներկայացում բեմադրվեր՝ մանկական որեւէ թատրոնում»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած մարդ իրավունք ունի դասավորելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է: Եթե ցանկանում է սեռը փոխել, իր գործն է, սակայն դերասանի համար անհասկանալի է՝ ինչպես դա կարելի է դարձնել հանրության համար ֆիլմ:
«Ինչպե՞ս կարելի է թողնել նույն Նազիկ Ավդալյանին, որն իրոք հերոսուհի է, փառք Աստծո, մայր է դարձել, ընտանիք ունի: Եթե ուզում եք մեծարել հայ կին չեմպիոնի, խնդրեմ»,- նշեց դերասանը՝ հավելելով, որ ֆիլմի հերոսը դոպինգ ընդունելուց բացի, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապրում է արտասահմանում։ «Եվ, ընդհանրապես, այս թեման երբվանի՞ց դարձավ այդքան հետաքրքիր Հայաստանում»,- զարմանք հայտնեց Վիգեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ՀՀ կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության շենքերի առաջ: Հրաժարական պահանջելու պատճառը «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, «Մել» ֆիլմը եւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Անի Ավագյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ