Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

13/11/2019 schedule19:20
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանն այսօր պարզաբանում է տվել ԿԳՄՍՆ-ի կողմից աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ սկսված գործադուլի և իր սեփական դիրքորոշման մասին։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ դասադուլ են սկսել վերոնշյալ նախագծի դեմ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Իսկ այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ընդհանուր նիստ, որի ժամանակ քննարկվել է նախագծի դեմ գործադուլ անելու առաջարկը։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, բացառությամբ մի քանի դասախոսի, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
 
Այս իրավիճակի մասին պարզաբանում է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը: Վերջինիս խոսքով, ինքը դասադուլի առաջին իսկ օրը հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և ակտիվիստ ուսանողների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը Գ․Գևորգյանը նշեց, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրկին եղել է Հայ բանասիրության ֆակուլտետում ու տեղեկացել, որ դասախոսները որոշել են գործադուլ կազմակերպել, ապա խնդրել է նրանց չասել, որ միանում են ուսանողներին, քանի որ դա հարիր չէ ԵՊՀ դասախոսներին, այլ հստակ ձևակերպել իրենց պահանջները:
 
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ գործադուլն ունի համապատասխան ընթացակարգ․ «Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։
 
Գ․ Գևորգյանը նշեց, որ գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է, որ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, և հավելեց, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։
 
Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ պարոն Գ․ Գևորգյանն ասաց, որ շատերը սպասում են, թե երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․ «Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որևէ մեկին չեմ ճնշելու»։ Այն հարցին, թե կողմ է արդյոք ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն այս նախագծին, վերջինս պատասխանեց՝ այո, ինքը կողմ է ազատ ընտրության հնարավորությանը։
 
Գեղամ Գևորգյանը խոսեց նաև այն մասին, որ որոշ ֆակուլտետներում «Հայ ժողովրդի պատմություն» կամ «Հայոց լեզու» առարկաների ժամերը պատշաճ դասավանդվելու դեպքում տվյալ մասնագիտացման համար միգուցե ավելանան։ Նա առաջարկեց, որ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր ընդունելության քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին:
 
Երեւանի պետական համալսարանի լրատվական ծառայություն
Տպել
1133 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե