Այս տարի ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. վարչապետ

13/11/2019 schedule15:02

Այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18 հազար 493 կամ 235-ով ավելի:

«Ծնունդների թվի աճը մեծ չէ, անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը, մեղմ ասած, գահավիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են, եւ համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներեւ դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել է վարչապետը:

 
Տպել
768 դիտում

Կառավարության որոշմամբ «Գյումրու տուն-ինտերնատ»-ը լուծարվեց

Միջերկրական ծովից փոքր ցիկլոն է մոտենում, որոշ հատվածներում թույլ ձյուն կտեղա, այնուհետ կտրուկ կտաքանա. Սուրենյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել եւ վերադառնալ Հայաստան

Կուբանում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Դանիել Իոաննիսյանը եւ Ալբերտ Ստեփանյանը նշանակվել են Հանրային խորհրդի անդամներ

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացին վճարել է 34.000 դրամ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը

Վթար՝ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 70 հարց

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

ԵԿՄ կնիքով հաստատված փաստաթղթեր են պատրաստվել՝ կեղծ տեղեկատվության մասին. ԱԱԾ բացահայտումը

«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

ՀԸՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի հետ

Երևանում 2020-ին բակերի հիմնանորոգման և կառուցման համար կծախսվի 1 մլրդ 34 մլն դրամ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնմանը և երդմնակալությանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի քանի օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքը

Երևանի Արտաշիսյան փողոցում չբնակեցված երկհարկանի վագոն-տնակ է հրդեհվել