Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործով դատավճիռ կայացնելու

13/11/2019 schedule13:50

Լուսանկարում՝ ձախից՝ Վահագն Դանիելյանը, Գագիկ Հեբոյանը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ին:

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ, այսօրվա դատական նիստին վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալներ Գագիկ Հեբոյանը եւ Վահագն Դանիելյանը:

Մասնավորապես Գագիկ Հեբոյանն իր ելույթի սկզբում շեշտեց, որ գործի քննության ընթացքում, ըստ իրեն, չհիմնավորվեց իրեն առաջադրված մեղադրանքը. «Սա ի սկզբանե սարքած գործ էր դատական իշխանության դեմ: Դե, պետք էր, որ կաշառք վերագրեին դատավորին, որ սկսեին էս ամեն ինչը՝ վեթինգ ասեմ, ճնշում ասեմ.. Երբ խորհրդարանի բարձր ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ դատավոր է ձերբակալվել, միանգամից ե՛ւ նախաքննություն արեց, ե՛ւ դատաքննություն»,-ասաց նա:

Հեբոյանը պնդեց իր այն հայտարարությունը, թե ինքը կաշառք չի ուզել եւ որեւէ սակարկություն չի արել. «11 վկաներից միայն մեկը ցուցմունք տվեց իմ դեմ, մնացած 10-ը վկաները հերքեցին Բենիկ Հարությունյանի՝ իմ դեմ տված ցուցմունքը»:

Հեբոյանն ընդգծեց՝ երկու մեղադրյալները գործով նույն բանն են ասել. «Կաշառքի ֆաբուլայի առումով, որպես այդպիսին, որեւէ գործողություն կամ անգործություն, հօգուտ Բենիկ Հարությունյանի, չի արվել: Պետական տուրքի վճարման հարց ի սկզբանե չի եղել, այդ հարցը փակված է եղել դեռեւս 2018 թվականի հոկտեմբեր ամսին, ըստ իր ցուցմունքների՝ վճիռը կայացված եւ կողմերին տրամադրված լինելուց հետո է կաշառք տվել, այսինքն՝ վճիռը վերցրել գնացել էր, դատարանը էլ ի՞նչ պետք է աներ, վճիռը խլե՞ր, հետ բերե՞ր, մի քիչ թատրոնի նման մի բան է»:

Ամբաստանյալի կարծիքով՝ դատավորի եւ մեղադրող դատախազի գործողությունները հակված էին նրան, որ կտրվեր Բենիկ Հարությունյանի՝ իր դեմ արած թշնամական գործողությունների տրամաբանական կապը. «Այդ մասով գործն անջատվեց, կարճվեց, Բենիկ Հարությունյանը կաշառքներ տալու մասով որեւէ պատասխանատվության չենթարկվեց, ակնհայտ պատվեր»:

Ամբաստանյալը նշեց, որ իրենք այդ առիթով փորձ արեցին ապացույցներ ձեռք բերել, ինչին դատարանը, ըստ իրեն, խոչընդոտեց. «Շատ չեմ ուզում երկարացնել եւ հույս ունեմ, որ դատարանն անաչառ կգտնվի եւ արդարացման դատավճիռ կկայացնի իմ նկատմամբ: Նորից եմ ասում՝ չկա հանցակազմ, բացակայում է օբյեկտիվ կողմը, չկա որեւէ ապացույց բացի Բենիկ Հարությունյանի մերկապարանոց հայտարարություններից, որը շահագրգիռ անձի ցուցմունք է եւ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»:

Վերջին խոսքով հանդես եկավ նաեւ գործով մյուս ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, որը նշեց, որ առաջադրված մեղադրանքի հետ ինքը որեւէ կապ չունի. «Ես կաշառքի օժանդակելու որեւիցե փոխհամաձայնություն չեմ ունեցել եւ այդ գործողությունների արդյունքում որեւէ օգնություն չեմ ցուցաբերել: Ինչ վերաբերում է Բենիկ Հարությունյանի հայտարարություններին, կա տեսագրություն, որով ապացուցվում է այն հանգամանքը, որ ես առհասարակ տեղյակ չեմ եղել կաշառքից կամ որեւիցե ակնարկ չեմ արել դրա վերաբերյալ»,- ասաց նա:

Ամբաստանյալների ելույթներից հետո նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց, որ այսպիսով՝ գործով դատական քննությունն ավարտվեց եւ նա հեռանում է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ այս գործը դատարանում էր մայիս ամսից: Գագիկ Հեբոյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված է խափանման միջոց կալանավորումը, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

 

Տպել
1846 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ