Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել «ՍԱԲՐԻ» ՍՊԸ-ին ունեցած շուրջ 3,5 միլիոն դրամի պարտքը:

Այդ մասին տեղեկացրեց «Հայկական ժամանակ»-ին դիմած «ՍԱԲՐԻ» ընկերության սեփականատեր Հունան Ավետիսյանը: Վերջինս հայտնեց, որ ինքն ունի տրակտոր, որը օրավարձով տրամադրում է հողաշերտերի կտրման, քանդման, հարթեցման եւ այլ աշխատանքների համար: Ամիսներ առաջ «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը վարձակալել է Հունան Ավետիսյանին պատկանող տրակտորը՝ Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող բամբակի դաշտերում աշխատանքներ կատարելու համար: Ըստ Ավետիսյանի՝ ընկերությունը պարտավորվել է օրական վճարել 120 հազար դրամ:

«Ծառուկյանի հիմնարկից եկան, ներկայացան, Գագիկ էր անունը, ասաց՝ տեխնիկա է պետք, որը կաշխատի: Պայմանավորվել ենք, պայմանագրով տվել ենք, որ աշխատի: Ընթացքում զգացի, որ փողերը չեն տալու, մեր տեխնիկան շուտ հանեցի»,- մեր զրույցում ասաց Ավետիսյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է զգացել, որ գումարը չեն վճարելու, տրակտորի սեփականատերը պատասխանեց. «Ամեն օր էսօր-վաղն էին անում.... 7 միլիոնի գործ ենք արել, 4 ամսվա մեջ զոռով-զոռով, ամեն ամիս խնդրելով, աղաչելով՝ 3 միլիոն 560 հազարը տվեցին....5 ամիս ա անցել, հիմա գնում եմ՝ լրիվ արհամարհական, մեկը մեկի վրա է գցում, ասում են՝ Ծառուկյանը գումարները չի տալիս, որ մենք էլ ձեզ տանք»:

Ավետիսյանը նկատեց, սակայն, որ ինքը բոլոր փաստաթղթերը, հաշիվ ապրանքագրերն ունի, որոնք կհաստատեն՝ ծառայությունը մատուցվել է եւ ընկերության կողմից ընդունվել:

Հարցին, թե ինչպե՞ս են իրեն բացատրում գումարը ուշացնելը, Ավետիսյանը պատասխանեց. «Ասում ա՝ (Գագիկ Խաչիկյանը-խմբ.) Ծառուկյանը գումարները չի փոխանցում, դադարեցրել ա, ես էլ ասում եմ՝ իմ լսելով՝ Ծառուկյանը բանվորի փողը չի պահում: Գնում եմ օֆիս, չեն թողնում վերեւ բարձրանամ: Մի անգամ մոտեցել եմ Առուստամյանին (Մուլտի գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան-խմբ.), ասաց՝ գնացեք, կպատասխանենք: Համարս վերցրին: Նորից 10 օր է անցել, ո՛չ զանգի են պատասխանում, ո՛չ էլ ընդունում են, ո՛չ էլ փոխանցում են գումարը»:

Տրակտորի սեփականատերը նկատեց, որ չի հասկանում՝ ինչու են ձգձգում, որովհետեւ եթե գումար չունենալը լիներ խնդիրը, նույն մարդիկ շինարարություն չէին անի:

«Հայկական ժամանակ»-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Սեդրակ Առուստամյանից: Մեր հարցմանն ի պատասխան՝ Առուստամյանը հայտնեց, թե ««Սաբրի» ընկերության տնօրեն Հունան Ավետիսյանը պրիմիտիվ ապատեղեկատվություն է տարածում, թե «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերությունը չի կատարում վճարումները»:

Առուստամյանը չի հերքել պարտքի առկայությունը, սակայն նկատել է, թե գումարները պետք է վճարվեին հանձնման-ընդունման ակտ կազմելուց հետո, ինչը փաստորեն տեղի չի ունեցել, քանի որ Ավետիսյանը մինչ աշխատանքներն ավարտելն է իր տեխնիկան հանել դաշտից:

«Ձեր գրության մեջ նշված է, որ «Սաբրի» ՍՊԸ-ն 5 ամիս է, ինչ գումար չի ստացել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Նշեմ, որ «Սաբրի» ՍՊԸ-ի հետ առկա չէ պայմանագրային պարտավորվածություն: Աշխատանքները կատարվել են օրացույցային գրաֆիկի եւ կանխավճարի հիմքերով, աշխատանքներն ընդունելուց հետո միայն պետք է կազմվեր վերջնական աշխատանքների ստուգման, հանձնման–ընդունման ակտ եւ ըստ այդմ էլ՝ կատարվեր վերջնահաշվարկ: Եվ թեպետ աշխատանքում առկա բազմաթիվ թերացումներին եւ հանձնման-ընդունման ակտերի բացակայությանը, «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ՍՊԸ-ն, ընդառաջելով Հունան Ավետիսյանի վատ ֆինանսական վիճակում գտնվելու վերաբերյալ հավաստիացումներին ու աջակցության խնդրանքներին, կանխավճարներ է կատարել՝ դեռևս ս/թ մայիս ամսից սկսած: Արդյունքում առանց աշխատանքի կատարման վերաբերյալ վերջնական ակտի կազմման «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերության կողմից «Սաբրի» ՍՊԸ-ի կողմից կատարած աշխատանքի դիմաց, որի գումարը կազմում է 7 040 000 ՀՀ դրամ, արդեն իսկ կատարվել է վճարումներ 4 960 000 /չորս միլիոն ինը հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ»,- ասվում է մեր հարցմանը Առուստամյանի կողմից փոխանցված պատասխանում:

Նկատենք, որ այս պատասխանում անհամապատասխանություն կա նաեւ որպես պարտք մնացած գումարների մեջ. Հունան Ավետիսյանը նշել է, որ իրեն վճարել են 3 միլիոն 560 հազար դրամ, իսկ Առուստամյանի պատասխանում արդեն վճարված գումարը կազմում է 4 960 000 դրամ:

«Ծառուկյան քոթթոն ռոդ» ընկերության բաժնեմասերի 70 տոկոսը Գագիկ Ծառուկյանինն է, 20 տոկոսը՝ Գագիկ Խաչիկյանինը, 5 տոկոսը՝  սիրիացի գործարար Ամմար Սաբբաղինը եւ 5 տոկոսը՝ Ֆրանսիայի քաղաքացի Ֆաուզի Ակֆալիինը։ Ընկերությունն Արաքս գետի ափին հիմնել է բամբակի դաշտեր, մտադիր է նաեւ կազմակերպել արտահանում, ստեղծել տրիկոտաժի արտադրություն։

Նկարում՝ հաշիվ-ապրանքագրերից մեկը

Տպել
4108 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են