Երևան
4 °C
Լուսանկարում՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:
Խուդոյանը իր բացարկի հիմքում դրեց մի քանի հանգամանք՝ կապված Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողությունների հետ՝ նշելով, որ Պետրոս Պետրոսյանը ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ, որոնք կարող են որակվել որպես էական խախտումներ. «2018 թվականի հուլիսի 30-ին քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա ամբողջությամբ կալանք դնել, օգոստոս ամսին կատարել է առերեսում պրն Քոչարյանի եւ Արշակ Կարապետյանի միջեւ՝ Քոչարյանի բացակայությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացելու եւ նրան ազատ աձրակելու մասին որոշումից հետո քննիչը չի կատարել իր պարտականությունը՝ չի վերադարձրել պարոն Քոչարյանի անձնագիրը եւ մերժել է մեր միջնորդությունը թերի պատճառաբանությամբ: Ես խոսել եմ քննիչի հետ, ասել եմ, որ անձնագիրը չվերադարձնելը հակասում է ՍԴ որոշմանը, հաջորդ օրն անգամ այդ որոշումը ներկայացրել եմ քննիչին եւ կրկին առաջարկել եմ առանց լրացուցիչ բողոքարկումների, սակայն դարձյալ ոչինչ չի փոխվել: Ի վերջո բողոքարկման արդյունքում ճանաչվել է պրն Քոչարյանի իրավունքների խախտումը քննիչի կողմից: Ընդ որում, մինչ դա այն ժամանակ դեռեւս դատախազ Վահե Դոլմազյանը մերժել էր մեր բողոքը քննիչի ապօրինի գործողությունների դեմ»: Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ սեպտեմբերի 5-ին քննիչը, հակառակ Ազարյանի որոշման, ըստ որի՝ առհասարակ խափանման միջոց չէր ընտրվել, կիրառել է նոր խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն. «Սրանցից բացի, առանց որեւէ ապացույցի քննիչը համարել է, թե պարոն Քոչարյանին պատկանող գույքը ամբողջովին իրենն է, եւ դրվել է կալանքի տակ: Թեեւ առ այսօր՝ դատական բողոքարկումներից հետո էլ, մեզ չի ներկայացվել փաստական տվյալ դրա հիմնավորման վերաբերյալ»: Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց նաեւ, որ օգոստոսի 6-ին քննիչը առգրավել է օրինական զենքեր, գործի հետ առնչություն չունեցող փասատթղթեր, որոնց առնչությունը հետագայում էլ չի ապացույցվել. «Քննիչի կողմից ներկայացվել են միակողմանի նյութեր, թաքցվել են այն ապացույցները, որոնցով հերքվում են իր իսկ ասածները, այսինքն՝ քննիչը չի ցանկացել վնասել իր պնդումները, օրինակ՝ չի կատարել ՍԴ անդամների առերես հարցաքննություն»:
Պաշտպանի խոսքով՝ քննիչը ոչ միայն չի ներկայացրել հիմնավոր կասկածը բացառող հանգամամքները, այլեւ դրան վերաբերող հարցերին տվել է խուսափողական պատասխան. «Մեզ համար անհասկանալի է նաեւ Մարտի 1-ի գործից այս գործի՝ 79 հատորի առանձնացման սկզնբունքը: Ձեզ ներկայացված մասով կան ցուցմունքներ՝ 2008, 2009, 2010-2011 թվականներին վերաբերող: Մենք կասկած ունենք, թե վարույթն իրականացնող մարմինը պաշտպաններից թաքցնում է այն նյութերը, որոնք կարող են վնասել իրենց պնդումները: Այդ առիթով մենք ժամանակին դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին եւ մերժվել ենք: Մերժման որոշման մեջ նշվել է, որ գործին կցված են մեղադրանքը ապացուցող փաստաթղթեր, մինչդեռ օրենքի համաձայն՝ պիտի ներկայացվեն մեղադրանքը ինչպես հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ»: Պաշտպանը բացատրեց՝ նշված հանգամանքների առնչությունը դատախազին շատ ուղղակի է, քանի որ մինչդատական փուլում քննիչի գործողությունների օրինականութան հսկողությունը իրականացնում է հենց դատախազը. «Թվարկածս կետերի մասով առավելապես ներգրավված է եղել դատախազ Պետրոս Պետրոսյանը: Եվ ի վերջո, մեղադրական եզրակացությունը եւս նա է հաստատել: Պետրոս Պետրոսյանը որեւէ միջոց չի ձեռնարկել խախտումները արձանագրելու եւ շտկելու ուղղությամբ: Նա անտեսել է դրանք, թույլ է տվել կանխակալ վերաբերմունք, փորձել է պաշտպանել քննիչի ակնհայտ ապօրինի գործողությունները»: Ըստ պաշտպանի՝ այն, որ այս հանգամանքները դատախազ Պետրոսյանին հայտնի են եղել, ապացուցվում են մինչդատական վարույթում իրենց բողոքներով քննված մի շարք նիստերով, եւ Պետրոս Պետրոսյանը դրանց իրավական գնահատական չի տվել. «Մենք ակնկալում ենք, որ իրավական պետության ներսում Դատախազության դերը լինելու է օրինականության սկզբունքը, իսկ եթե ավելի անկեղծ, չենք ակնկալում»: Պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ այս բոլոր խախտումները վկայում են նաեւ քննիչի կանխակալ վերաբերմունքի մասին, որը շատ բացասաբար է ազդում գործի որակի վրա. «Մենք հավանաբար դեռ կհասնենք ապացույցների հետազոտման փուլին, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է պրն Քոչարյանին հնարավորինս շատ տհաճություններ պատճառելու համար: Մենք հասել ենք դատավարության այն փուլ, երբ այս խախտումները վերականգնել այլեւս հնարավոր չէ, բայց այդ խախտումների մեղավորներից է նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը: Եվ նրան ներկայացվել է բացարկ, որի ընդունման դեպքում քրեական գործը հավանաբար կվերականգնի իր խաթարված տեսքը»,-ասաց Խուդոյանը՝ հավելելով. «Վարույթն իրականացնող մարմինը եւ Դատախազությունը փչացրել են այս գործը»:
Ելույթ ունեցավ նաեւ պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Ինքս իմ հերթին բացարկ եմ հայտնում եւ միջնորդում եմ վարույթից հեռացնել Պետրոս Պետրոսյանին»: Հայկ Ալումյանը նշեց, որ նշված հիմքերին ունի ավելացնելու եւս մեկ հիմք. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց հետո երկու օր անց վարչապետի կոչով դատարանները արգելափակվեցին, ընդ որում, այդ գործողություններին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ: ՀՀ բոլոր դատարանների աշխատանքը խաթարվեց մինչեւ նույն օրվա ժամը 14:00-ն: Սա ոչ այլ բան է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն»: Հայկ Ալումյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ առիթների եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել. «Այդ պարտականությունը կրում էր նաեւ դատապազ Պետրոսյանը, քանի որ նա դատկան հսկողություն է իրականացնում այս գործի նկատմամբ, իսկ մեզ համար ակնհայտ էր, որ դատարաններն արգելափակվել էին այս քրեական գործով դատարաններին սարսափի մեջ պահելու, Քոչարյանին կալնավորելու համար»:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իր գործողությունները Պետրոս Պետրոսյանի դեմ չեն, եւ վերջինիս վարչության ցանկացած դատախազի ներկայության դեպքում էլ նա բացարկ հայտներ. «Պետրոսյանի անգործության պատճառով հնարավոր դարձավ այս գործի ընթացքը շեղել: Նրանք նպաստել են, որ դատարաններն իրենց զգան ճնշված վիճակում, չունենան համարձակություն պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու համար: Ամբողջ նպատակը եղել է դատական համակարգում սարսափ առաջացնելը»: Ալումյանը պնդեց, որ միտումնավոր արվել է ամեն ինչ, որ այդ ճնշումը դատարաններն իրենց վրա զգան:
Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում
Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի
Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման
Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է
Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)
Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո
Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը
Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում
Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել
Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)
Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել
Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան
Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան
Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը
Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)
Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ
Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը
Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել
Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան
Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել
Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը
Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը
Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան
Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ
Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը
ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը
Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը
© 2023 Հայկական ժամանակ