Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

12/11/2019 schedule15:50

Վերին Լարս անցակետում «Սպայկա» ընկերության հետ տեղի ունեցած միջադեպի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարցում է ուղարկել ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՏՀ մամլո ծառայությունից: Այդ հարցման պատասխանը ստանալուց հետո ԵՏՀ-ն ձեռնամուխ կլինի «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրենց ուղղված դիմումի քննարկմանը, հնարավոր խախտումների արձանագրմանն ու կանխարգելմանը և կհայտնի պաշտոնական դիրքորոշում միջադեպի հետ կապված:

Ըստ «Սպայկա» ընկերություն՝ Վերին Լարս անցակետում Ռուսաստան տեղափոխվող ապրանքը ենթարկվել է փորձաքննության և 21 տոննա պանրով բեռնված հայկական բեռնատարները սահմանին կանգնած մնացել են 24 օր շարունակ, ինչի հետևանքով ապրանքը փչացել է և դուրս եկել պիտանելիության ժամկետից:

Մեր այն հարցին, թե ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մեջ սահմանվա՞ծ է արդյոք փորձաքննության կոնկրետ ժամանակահատված սննդային ապրանքների համար և 24 օրը արդյոք չափազանց երկար չէ՞ սննդամթերքը փորձաքննության ենթարկելու առումով, ԵՏՀ մամուլի ծառայությունից նշեցին, որ կառույցի մաքսային կանոնադրության 390 հոդվածի համար 1 կետը սահմանում է, որ մաքսային փորձաքննությունը կարող է տևել 20 աշխատանքային օրից ոչ ավելի այն պահից սկսած, երբ մաքսատան փորձագետներին է հանձնվում ապրանքին վերաբերող փաստաթղթային ողջ փաթեթը:

«Սպայկա» ընկերությունը իր տարածած հայտարարության մեջ պնդում է նաև, որ բեռնատարները ետ են ուղարկվել Հայաստան՝ չստանալով փորձաքննության ենթարկված ապրանքին վերաբերող համապատասխան եզրակացություն՝ գրավոր տեսքով, ինչի հետ կապված ԵՏՀ մամուլի ծառայությունը իր պատասխանում նշում է, որ կառույցի մաքսային կանոնադրության 395 հոդվածը հստակ սահմանում է, որ տվյալ ապրանքի նկատմամբ իրավասություններ ունեցող անձը իրավունք ունի մաքսային ծառայությունից պահանջելու և ստանալու փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև ներկա գտնվելու գործընթացին, երբ համտեսի համար վերցվում է նմուշ: Ապրանքը տնօրինող անձը, ըստ օրենքի, իրավասու է նաև պահանջել հավելյալ փորձաքննություն:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1680 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է