Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ․ պատգամավորները հերքեցին, թե վիճաբանություն է եղել

12/11/2019 schedule13:45

Ազգային ժողովում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ մասնավորապես Պետրոսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բանավեճից հետո, «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը։

Նիստերի դահլիճից լարված դուրս եկան «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Պատգամավորները մտան «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ։

Երբ պատգամավորը, ի վերջո, դուրս եկան աշխատասենյակից, լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էին լքել նիստերի դահլիճը, մի քանի պատգամավորներ հակասական պատասխաններ տվեցին։ 

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, որից հետո նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց, որ ընթացակարգային հարցեր են քննարկել, որեւէ հրմշտոց կամ վիճաբանություն չի եղել, իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ ասաց, որ որեւէ խնդիր չի եղել, բայց փոքր-ինչ բարձր տոնով են խոսել․

«Արարատ Միրզոյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես ընկերներով մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դառավ: Ոչ մի խնդիր չկա»,- վստահեցրեց Սիմիդյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել սենյակից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ասաց. «Քվեարկությունը վերջացրինք, դուրս եկանք, սենյակում հետեւում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը եւս հերքեց, թե սենյակում հրմշտոց է եղել կամ վիճաբանություն։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում՝ արգելելով նույնասեռականների եւ սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը, նաեւ նրանց կողմից երեխայի որդեգրումը։ Նախագծերը բացասական եզրակացություն էին ստացել գլխադասային հանձնաժողովում, այսօր էլ չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում:

Տպել
1609 դիտում

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ընդունված ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սա նոր մեղադրանքի հարց չէ. Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՄԻԵԴ-ի՝ «Հայկական ժամանակ»-ի վերբարյալ կայացրած որոշման մասին

Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը, կորոնավիրուսն ու բարեփոխումները՝ ԱՄՆ դեսպանի ու ՀՀ փոխվարչապետի քննարկման առանցքում

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողը. ՔԿ

Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ուսանողներին մասնակից դարձնել երկրում ընթացող բարեփոխումներին. Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն Է. Լավրով

Ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել նրան. պատգամավորը՝ Ղազինյանի՝ 5-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու մասին

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Կցրտի ևս մի քանի աստիճանով. առաջիկա օրերն անձրևոտ են լինելու

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը 6 օրով կմեկնի Ֆրանսիա

20 բ/կ գրեթե ամբողջությամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար. Ավանեսյան

Աշխարհում ամեն օր կորոնավիրուսի դեմ օգտագործվում է 24,98 միլիոն դոզա պատվաստանյութ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների մասին 7 անձի վերաբերյալ քրգործը մտել է դատական փուլ

Հայ ազգը շատ հյուրընկալ է, այստեղ սիրում են Սերբիան և սերբերին. Ալաշկերտի նորանշանակ մարզիչ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանը նոր պաշտպան ունի

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը

«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին

Քարկոծել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը

Զոհված կամ հաշմանդամություն ստացած ևս 26 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել

Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է` Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Բրազիլիայի քաղաքացին 746 գրամ կոկաին էր կուլ տվել ու փոխադրել Հայաստան. թմրանյութի արժեքը 300 հազ. դոլար է (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն

Շվեդիայի ազգային դատարանների վարչությունն ու ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն. հուշագիր է ստորագրվել

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Ինչու «Քովիդ-19»-ի դեմ թեստերի գները չէին նվազում մինչև հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտնող կարգավորումները․ պարզաբանում

Ներկայացել են որպես վարկային գործակալներ, գումարներ հափշտակել. բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր

Ովքեր են Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Եվրոպայում գազի գնի պատմական ռեկորդ է գրանցվում

Champions Chess Tour առցանց մրցաշարում Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային

16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած