Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ զոհված փրկարարը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:

Համապատասխան հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանի մեջ:

Հիշեցնենք՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ  քամին կրակը շրջանաձեւ տարածել էր, ինչի հետեւանքով հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ՝ Երեւան:

Տպել
1169 դիտում

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը