Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ հատկապես Հայաստանի մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև, որպես առանձին բարեփոխումների խումբ, խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին:

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը:

Զրուցակիցները խոսել են վերոնշյալ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին: 

Տպել
314 դիտում

Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 11-ով. ՀՀ-ում 833 հիվանդ կա

Ունենք մահվան 1 դեպք և ապրիլի 5-ին արված 263 թեստի 11 դրական պատասխան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Խանջյան փողոցից 60-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ԱՀ ՊՆ

Ստուգվել են Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտները

Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ (տեսանյութ)

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. պետք է առաջինը մտածենք նրանց առողջության մասին. Արսեն Թորոսյան

Բուժաշխատողները մասնակցել են կորոնավիրուսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացների

#ՏանըՄնա և վայելի՛ր. շաբաթական երկու օր հայ կատարողները ելույթ կունենան տնից