Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի «Դադիվանք» վանական համալիրի վերանորոգված հատվածներից լուսանկարներ եւ իր դժգոհությունն է հայտնում արված աշխատանքի որակի մասին:  

«Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց, այ սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում է այստեղ ու չգիտի ինչ ասի, որ լեզվով ու ինչ խոսքերով»,- գրել է Մարտիրոսյանը:

Լուսնակարները՝ Սամվել Մարտիրոսյանի էջից

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով ՝ «Դադիվանք» միջնադարյան վանական համալիրի վերանորոգված հատվածների տեսքի եւ առհասարակ կատարված աշխատանքի մեջ ոչ մի արտառոց բան չկա, պարզապես ամրակայման աշխատանքն արված է սվաղով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հուշարձանագետը նկատեց՝ նոր արված աշխատանք է, դրա համար է այդպես երեւում: Մի քանի օրից այն նույնիսկ չի էլ տարբերվելու:

«Ե՛վ թաց է, ե՛ւ գույնով է տարբեր, բայց դա մի քանի օրից նույն գույնն է ստանալու, ինչ որ հին սվաղը: Հիմնական միտքը եղել է թափվող քարերն ամրացնելը: Արել են նույն ձեւով, ինչպես նախկինում է արված եղել: Աչքի համար վանող է այդ թաց վիճակն ու ակնհայտ գունային տարբերությունը: Բայց մի քիչ ուշադիր նայող աչքը կտեսնի, որ կատարած աշխատանքը նույնական է, չի տարբերվում»,- ասաց Կարապետյանը:

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող «Դադիվանք» վանական համալիրը ժամանակին կառուցվել է նույն ձեւով, ինչպես այսօր արված աշխատանք է՝ խամ քարով, շաղախով:

«Այդ սյուներն էլ առհասարկ աչքի չեն ընկնում իրենց ճարտարապետությամբ. չափից ավելի հաստ են: Վանական համալիրը Դադիվանքի անկումային շրջանում է ստեղծվել: Այն, մի կերպ կառուցած, անարվեստ կառույց է»,- կարծիք հայտնեց հուշարձանագետը:

Ըստ Սամվել Կարապետյանի՝ բոլորովին այլ հարց է, թե ինչ բաղադրություն ունի շինանյութը, որով կատարվել է վերանորոգման աշախատանքը, սակայն դա չի կարող ասել, քանի որ դեռ միայն նկարներով է հասցրել տեսնել: «Հստակ կարող ենք ասել, որ նախկինում կրաշաղախ էր: Իհարկե՝ ցանկալի կլիներ, որ նույն նյութով էլ հիմա սվաղվեր, բայց Հայաստանում այդ արվեստն արդեն մահացած է, կիր էլ չկա: 1920-1930 թվականներից է կրով աշխատելու արվեստը մահացել Հայաստանում»,- նկատեց նա: Միակ թերությունը, որը կարելի է ասել տեսավ հուշարձանագետը՝ դա աշխատանքը ցեմենտով արված լինելն էր: Սակայն ավելացրեց, որ այսօր ամեն տեղ է այդպես արվում:

Տպել
7439 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ