Տարվա կտրվածքով նայելու դեպքում կտեսնենք, որ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են. ՊՆ փոխնախարար

11/11/2019 schedule12:44

Տարվա կտրվածքով նայելու դեպքում կտեսնենք, որ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Բալայանի խոսքով՝ նման դեպքերը, իհարկե, պետք է իսպառ բացառվեն, եւ անգամ մեկ զինվորի կյանք փրկելը քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Նախարարությունն ամեն առիթով հետեւություններ անում է, համապատասխան անձինք էլ, փոխնախարարի պնդմամբ, ստանում են իրենց պատիժը։

Սակայն միեւնույն ժամանակ Բալայանը նշեց, որ բանակում նման դեպքերից խուսափել հնարավոր չէ, հնարավոր չէ զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում նման դեպքերից ամբողջովին ապահովագրվել․

«Իհարկե, սա արձանագրում ենք որպես թերություն եւ նշում, որ այդպիսի դեպքերի բացառման համար շատ անելիքներ կան»,- ընդգծեց փոխնախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ շատ իրավապաշտպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ հանրության տարբեր անդամներ շատ դեպքերում կասկածներ ունեն, որ սպանությունների դեպքում եւս գործ է հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, Գաբրիել Բալայանն արձագանքեց, որ կա ՔԴՕ հստակ սահմանված որոշակի ընթացակարգ, ու յուրքանաչյուրն ունի իր գործառույթը։ Նա նշեց, որ դեպքեր են լինում, երբ մարմնական վնասվածքներ են առկա, բայց գործ է հարուցվել ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով. գուցե ինքնասպանությունից առաջ միջադեպ է տեղի ունեցել, որից հետո ինքնասպանություն է գրանցվել։

Բալայանն անձամբ բացառում է հանգամանքը, որ հնարավոր է՝ սպանությունը քողարկվի ինքնասպանության տակ․ «Կարող եմ հստակ արձանագրել, որ ՔԴՕ յուրաքանչյուր ստորաբաժանում իր գործառույթն իրականացնում է»։

ՊՆ փոխնախարարը նշեց, որ զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա անընդհատ աշխատանք է տարվում։

Նրա պնդմամբ՝ սննդի կազմակերպումն էլ է ազդեցություն ունենում, որովհետեւ եթե լավ չի կազմակերպվում, զինվորները սեփական միջոցներով են փորձում գնել, եւ հիմա, ինչպես վստահեցրեց ՊՆ փոխնախարարը, ընդառաջ գնալով նրանց պահանջներին՝ ամեն ինչ արվում է՝ բանակում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար։

Գաբրիել Բալայանը նաեւ հայտնեց, որ այս պահին քննարկվում է մինչեւ զինծառայության անցնելը, երիտասարդների հետ զորանոցային վիճակին մոտ զինվորական պարապմունքներ անցկացնել, սովորեցնել իրար հետ ճիշտ տնտեսություն վարել եւ այլն։

Տպել
1387 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար