Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:

Բաղդասարյանն այսպիսով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Տպել
6813 դիտում

920 զոհ, 83 ԱԹՍ, 166 զրահատեխնիկա, 1 սմերչ. Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները

ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն սեպտեմբերի 30-ի վերջին զարգացումների վերաբերյալ

Արցախին անհրաժեշտ են սոցիալական մանկավարժներ ու հոգեբաններ

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հումանիտար նպատակների համար

Մեկ օրում ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ. Հովհանիսյան

Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ զրույցում դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի գործողություններում

Ադրբեջանական դիրքի գրավումը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Մի քանի հարյուր թոշակառու պատրաստ է իր թոշակը տրամադրել բանակին

Մխիթար Հայրապետյանը Սեյեդ Մեհդի Ֆարշադանի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավմանը

Արմեն Սարգսյանը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Օմանի սուլթանին

ՍԴ նախագահի ժ/պ Աշոտ Խաչատրյանը գրություն է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահին

Ադրբեջանն Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան

Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ֆաշիստական է, այլեւ ցույց է տալիս ցեղասպան միտումները

Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. ՊԲ

Եթե ադրբեջանական կողմը կիրառի մեծ հեռահարության հրթիռային համակարգ, հայկական կողմի պատասխանը կլինի խիստ կործանարար. ՊՆ

Սիրելի հայեր, սիրտս արնահոսում է բոլորիդ համար. «Մերժվածը» սերիալի դերասան

Վրաստանի վարչապետը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է երկխոսություն սկսել Թբիլիսիիում

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը