Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը երաշխիք է Անդրկովկասում անվտանգության ու կայունության. Լավրովը Երեւանում է

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Առաջին հերթին` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային պատկերասրահին, որն իր հոյակապ դահլիճներն է տրամադրել այս ցուցահանդեսի կազմակերպման համար: Հայ ժողովրդի ներկայացուցիչները, Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի տված, պաշտպանել են Մոսկվայի սահմանները, մարտնչել են Ստալինինգրադում և Կուրսկի ճակատում, ազատագրել են Կովկասն ու Ղրիմը, գրավել են Բեռլինը: Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել նացիզմի տապալման գործում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը:

ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է հաջորդ տարի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության անցկացումն ու ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է արձագանքել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառմանը ներկա գտնվելու հրավերին:

«Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը, որն ամրապնդվել է դաժան ռազմական փորձություններով, երաշխիք է հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դաշնակցության հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, Անդրկովկասում ու մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար»,- շեշտել է Լավրովը:

Տպել
955 դիտում

Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ

Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանության փաստով Արցախի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին. Եռաբլուր այցը՝ լուսանկարներով

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել քառօրյայի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան

Լարվածության, վախի, զոհերի, հաղթանակի քառօրյան. ապրիլյան պատերազմից 4 տարի անց

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ)

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը