Գյումրիում տրվեց Երեւանյան օրերի վերջին ակորդը. քաղաքում հագեցած մշակութային տոն էր

Երեւանի քաղաքապետարանը Գյումրիում հաջողված ծրագրի հեղինակ դարձավ: Լեփ-լեցուն դահլիճով, վստահ ծափերով աճեմյանական բեմում տրվեց «Երեւանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրի փակման վերջին ակորդը:

Նոյեմբերի 8-ին «Երեւանի օրերը Գյումրիում» ծրագիրը բացվեց Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Թումանյանի անվան պետական թատրոնի «Անխելք մարդը» ներկայացմամբ: Իսկ երեկոյան դասական արվեստի ունկնդիրներին ողջունեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան):Համերգի ավարտին Մլքեյանը հուզվեց: Ասաց՝ ոչ թե առիթից է օգտվում, որ Գյումրիում է, դրա համար է ասում, այլ միշտ է ասել, որ աշխարհում իր ամենասիրելի քաղաքը հենց Գյումրին է, հետո նոր գալիս է Փարիզը եւ մյուս քաղաքները: «Էս վերջերս Գյումրին ինձ մի անգամ էլ երես տվեց, կախեց դոշիս մի մեծ շքանշան, ինձ կարգեց Գյումրու պատվո քաղաքացի: Բոլորիցդ շնորհակալ եմ, խոնարհվում եմ: Ինչ-որ իմ գլխին բերել եք, քիչ եք արել, շարունակեք»,- կատակեց Մլքեյանը՝ արժանանալով հոտնկայս տեւական ծափահարությունների: «Համերգը ֆանտաստիկ էր»,- ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ինչպես միշտ, մաեստրո Մլքեյանն անասելի վարպետություն ցույց տվեց ոչ միայն գյումրեցիներին, այլեւ Երեւանից ու այլ մարզերից այստեղ ժամանած ունկնդիրներին: Կարծում եմ, որ այն նախաձեռնությունը, որը քաղաքապետարանը ստանձնել է ունենալ Երեւանի օրեր ոչ միայն արտերկրում, այլեւ ՀՀ տարբեր քաղաքներում, շատ կարեւոր է, քանի որ սա յուրօրինակ կամուրջ է, որը կապում է ոչ միայն  Երեւանը մարզերի հետ, այլ նպաստում է, որ կյանքն ամենուր ակտիվանա՝ նաեւ մշակութային առումով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մակունցը:

Ով թեկուզ մեկ անգամ գալիս է Գյումրի, ըստ Լիլիթ Մակունցի, նրա հետ ինչ-որ բան է տեղի ունենում. «Մարդկանց մի մասը չի կարողանում այն բացատրել, մյուս մասը կարողանում է: Բայց միանշանակ է մի բան, որ ջերմությամբ ու մշակույթով համեմված Գյումրին մշտապես յուրօրինակ ճաշակ է թելադրում, որին պարբերաբար մենք ականատես ենք լինում»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գոհ է այս նախագծից, նրան հատկապես ոգեւորել էր դահլիճում ներկաների վերաբերմունքը: «Դահլիճն ամբողջ ընթացքում վայելում էր կատարումները, դա անչափ կարեւոր էր: Սա շատ լավ նախաձեռնություն է, որը հաջողել է ինչպես ՀՀ սահմաններից դուրս, այնպես էլ մեր երկրում»,- զրույցի ընթացքում ասաց Մխիթար Հայրապետյանն ու ավելացրեց՝ անշուշտ ծրագիրը պետք է շարունակական լինի նաեւ հաջորդ տարվա համար:

«Երեւանի օրերը Գյումրիում». օր 2. Աճեմյանի անվան պետական դրամատիկականի բեմում Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր՝ «Փարիզյան դատավճիռ» ներկայացմամբ: Դեպքերը ծավալվում էին 1981 թ. սեպտեմբերի 24-ին հաջորդած օրերին: Այդ օրը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ-ի՝ ASALA-ի «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող մարտախմբի կողմից Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավման եւ դրան հետեւած դատավարության փաստացի պատմությունը ներկայացվեց: Վազգեն Սիսլյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան ու Հակոբ Ջուլֆայան. նրանց մարմնավորած հերոսներին գյումրեցի հանդիսատեսն ընդունեց մեծ ոգեւորությամբ: Դահլիճը, սակայն, պայթեց ծափերից, երբ տեղի ունեցավ անսպասելին: Բեմ բարձրացան այս ներկայացման իրական հերոսները, ASALA-ի մարտիկներ Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը: Երկար ժամանակ դահլիճը չէր հանդարտվում: Պատմության եւս մեկ էջ էր վերակենդանացել մշակույթի միջոցով:«Երեւանի օրերը Գյումրիում» ծրագրի երրորդ՝ վերջին օրն ավարտվեց դասական շքեղ գալա-համերգով: Դրամատիկականի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:  «Մշակույթն ունի ծարավ, բայց չունի հագուրդ: Իսկ այդ երկուսի մեջտեղում կարոտն է: Այս երեք օրերի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք այդ կարոտին հագուրդ տալու: Շատերդ չեք հիշում, բայց շատ վաղ անցյալում՝ օգոստոսին՝ մեր Գորկի սադում, հատուկ եմ մեր բարբառով ասում, զբոսնում էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ սպիտակ վերնաշապիկներով: Նրանք սպասում էին իրենց ունկնդիրներին, արվեստը հարգող գյումրեցիներին, որոնք գալու էին՝ համերգն ունկնդրելու: Իսկ այդ համերգը ոչ թե մեկ օր էր, այլ 10 օր: Պետք է ասեմ, որ նվագախմբի փողային կազմի մեծ մասը Լենինականի տղաներն էին»,- ելույթի իր խոսքում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Նա բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, աշխատակազմին, այն մարդկանց, ում ուղեղի մեջ, ըստ Հասմիկ Կիրակոսյանի, «խուտուտ է տվել» նման միջոցառման անցկացումը: «Իմ քաղաքի թանձր արվեստ ունեցող մակերեսի վրա թեւեր առած 3 օր է՝ ճախրում են երեւանյան հրաշալի արվեստն ու մարդիկ, եւ այդ ճախրանքի մեջ արագացել է մեր սրտի տրոփը, որը մեզ առավել երիտասարդացնում, առավել երջանկացնում է: Եվ թող որ բոլորիս կարոտը հագուրդ ունենա մեր հանրապետության ներսում, մեր փոքրիկ Հայաստանում: Այս միջոցառումը թող դառնա ամենամյա, մայրաքաղաքն անպայման սիրով կգա նորից Գյումրի, եւ սա կլինի փոխադարձ, քանզի Գյումրին եւս շատ բան ունի ներկայացնելու»,- ասաց Հասմիկ Կիրակոսյանը:Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը գյումրեցիներին շնորհակալություն հայտնեց եռօրյա ջերմ ընդունելության համար: Ասաց 2020 թվականի Երեւանի մշակութային կյանքը Շիրակում առավել ակտիվ կլինի:«Երեւանի օրերը Գյումրիում» իրականացվեց 14 մլն 900.000 դրամի շրջանակներում: Գյումրին Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնության վերջին կանգառն էր: Ծրագիրը մեկնարկել էր Սանկտ-Պետերբուրգից, հասել Թբիլիսի, Ստեփանակերտ, Վանաձոր: Համերգային ծրագրերից բացի, իրականացվել են նաեւ բազմաբնույթ այլ միջոցառումներ եւ փորձի փոխանակում մշակութային ոլորտի տարբեր հաստատություններում:

Արմենուհի Մինասյան

Տպել
2188 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն