2020-ին Արցախ մուտք կգործի հեռախոսակապի 2-րդ օպերատոր․ կունենանք Արցախի ու Հայաստանի միջեւ ռոումինգի փաստացի վերացում

09/11/2019 schedule16:41

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, եւ Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։

«Լավ նորություն։

2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, եւ կունենանք 2-րդ օպերատոր։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ եւ փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։

Հետամուտ եմ այդ գործին եւ ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու եւ 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։

Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։

Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձեւաչափով որակյալ եւ մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար։

Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաեւ ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում։ Բնականաբար, որպես հետեւանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ Եվ վերջապես՝ կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ եւ Արցախի ու ՀՀ-ի միջեւ ռոումինգի փաստացի վերացում»,- գրել է նա։

Տպել
824 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել