Ռուսաստանի իշխանության կողմից չի իրականցվում ոչ մի կանխամտածված արշավ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի դեմ․ Ալեքսանդր Կռիլով

Լուսանկարը՝ Sputnik-ի

«Հայկական ժամանակը»-ը զրուցել է Ե.Պրիմակովի անվան ՌԳԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, «Կովկասագետների գիտական միության» նախագահ Ալեքսանդր Կռիլովի հետ: Հայաստան բառը մեր հյուրի մոտ ասոցիացվում է Հին աշխարհի քաղաքակրթության, Արարատ լեռան, Նոյան Տապանի եւ քրիստոնեության հետ:

Ա.Կռիլովը Արցախ այցելել է բազմիցս եւ կարծում է, որ այդ երկրամասը ռուս զբոսաշրջիկներին կարող է գրավել տեղանքի բացառիկ լեռնային գեղեցկությամբ եւ կուսական բնությամբ, քանի որ նման անկյունները աշխարհում քչանում են:

Կարծում է, որ հայերը մեծ ներդրում ունեն ռուսական պետականության կայացման եւ Ռուսաստանը հզոր գերտերություն դարձնելու գործում: Այդ հարցում փայլուն օրինակ կարող է հանդիսանալ հայազգի ռազմաքաղաքական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:

Հարցին, թե ի՞նչ դեր է խաղում հայ համայնքը Ռուսաստանի կյանքում, ընդգծում է, որ բազմաքանակ ռուսահայ համայնքն այսօր կարեւորագույն դերակատարություն ունի ոչ միայն երկրի հասարակական, քաղաքական եւ մշակությանին կյանքում, այլեւ՝ տնտեսական բնագավառում:

Ռուս-հայկական հարաբերություններում պատմական տեսանկյունից ամենանշանակալից փուլ համարում է 19-րդ դարը, երբ ուրվագծվեց Կովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարը ընդհանուր առմամբ:

- Պարոն Կռիլով, դուք հանդես ես գալիս որպես «Կովկասագետների գիտական միության» նախագահ եւ, այսպես ասած, գիտա-վերլուծական մակարդակով եք ծանոթ Կովկասյան տարածաշրջանի շուրջ եղած արդի խնդիրներին: Կարո՞ղ եք, ամփոփ ներկայացնել, թե ի՞նչպիսի աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ է կանգնած այդ տարածաշրջանն այսօր, եւ ո՞րն է Հայաստանի դերն այդ մարտահրավերները հաղթահարելու գործում

-Կովկասյան տարածաշրջանի դեմ աշխարհաքաղաքական մարտահրավերներն ուղիղ կապ ունեն նրա աշխարհագրական դիրքի հետ: Կովկասն ընկած է Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ, իսկ նրա հարեւան պետություններն են՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Այդ խնդրում մեծ դերակատարություն ունի Մերձավոր Արեւելքի անկայուն հատվածին մոտիկ գտնվելը, Հարավային Կովկասում «աշխարհակալ խալիֆաթ» ստեղծելու կողմնակիցների ակտիվացումը եւ տարատեսակ ահաբեկչական խմբավորումների առկայությունը:

Մարտահրավերների մյուս խմբի ի հայտ գալուն նպաստում են տարածաշրջանի ներսում առկա խմորումները, ինչպիսիք են միջպետական կոնֆլիկտները ու առանձին պետությունների միջեւ եղած տարաձայնությունները, որոնք արդյունքում հանգեցնում են արտաքին ցնցումների:

Ահա նման բարդ իրավիճակում գտնվող տարածաշրջանում Հայաստանը խաղում է հավասարակշռողի դեր: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ նրա մտերիմ կապերը Ռուսաստանի հետ արգելող գործոն հանդիսացան այն արտաքին ուժերի համար, որոնք կարող էին ապակայունացնել իրավիճակը Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում:

Այս պահի դրությամբ Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում տիրող իրավիճակը զարգանում է միջազգային ահաբեկչական շարժման համար ոչ այնքան բարենպաստ: Ակընհայտ է, որ «աշխարհակալ խալիֆաթ» ստեղծելու կողմնակիցների դիրքերը գնալով թուլանում են, եւ դա թույլ է տալիս գալ եզրահանգման, որ Հարավային Կովկասի ահաբեկչական խմբավորումների մասսայական ներխուժումը տարածաշրջան մնում է անցյալում:

Հարավային Կովկասում զարգացումները չգնացին լիբիական կամ սիրիական սցենարով եւ դա հայկական դիվանագիտության պատմական նվաճումն է: Նրանք առաջնորդվեցին առաջին հերթին սեփական պետության եւ ազգային շահերով:

Սակայն, այդ ամենով հանդերձ, ավելի քիչ ծավալներ ընդունած ահաբեկչական մարտահրավերը, շարունակում է մնալ անվտանգության ամենագլխավոր սպառնալիքը, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում:

- Երբ 2018-ին տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» շատ ռուսաստանյան վերլուծաբաններ եւ քաղաքագետներ կանխատեսում էին, որ Հայաստանը շուտով կփոխի իր արտաքին քաղաքական ուղղությունը եւ արդյունքում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կխախտվի: Մենք տեսնում ենք, որ այդ կանխատեսումները չիրականացան: Հայաստանը մնում է տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը: Սակայն, այնուամենայնիվ, նոր իշխանությունների գալուց ի վեր դուք տեսնու՞մ եք որեւէ վերադասավորումներ ռուս-հայկական հարաբերություններում:

- Իրավացի եք, իրոք Հայաստանում իշխանությունների փոփոխությունը Ռուսաստանում ընդունվեց շատ մեծ վերապահումներով: Շատերը դա որակեցին, որպես գունավոր հեղափոխություն, որը կառավարվում է դրսից եւ իշխանության է բերելու հակառուսական ուժերի: Նման մտահոգությունների համար հիմք էին հանդիսանում ոչ միան Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները, այլ նաեւ այն կարգախոսները, որոնք տարածում էր հայկական ընդիմությունը, այն է՝ պահանջում էին, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այդ մտավախությունները մինչեւ օրս առկա են ռուսաստանյան տեղեկատվական հարթակում:

Միեւնույն ժամանակ, արդեն տարի ու կես է, ինչ Հայաստանում փոխվել է իշխանությունը: Եվ հարց է առաջանում, այս ընթացքում այդ կանխատեսումները Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ապացույց գտե՞լ են իրական կյանքում: Ես կասեմ բոլորովին հակառակ պատկերն է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկեց իրական եւ վճռական քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու առումով: Դա նախ արտահայտվեց այն որոշմամբ, որով նա պատրաստակամություն հայտնեց բացել ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաները ռուսական փորձագետների առջեւ: Հետո Հայաստանը դարձավ այն միակ պետությունը, որը մարդասիրական օգնություն եւ բուժազնակազմ ուղարկեց Սիրիա, ինչը Ռուսաստանին աջակցելու ակնառու օրինակ է: Հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի, որն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունները նախընտրում են սիմվոլիկ համերաշխության ցուցաբերում Սիրիայի ժողովրդի նկատմամբ կամ զբաղեցնում են ընդգծված օտարոտի դիրք՝ այդ խնդրի նկատմամբ:

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի խուսափում ամենաբարձր միջազգային հարթակներից ընդգծել Ռուսաստանի հետ ունեցած առանձնահատուկ փոխհարաբերությունները: Վերջերս Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլիայի 74-րդ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում Ռուսաստանին անվանեց Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: Մյուս պետություններն անվանվեցին «ռազմավարական հարեւաններ», կամ պետություններ, որոնց հետ Հայաստանն ունի ռազմավարական օրակարգ եւ «գործընկերային հարաբերություններ»: Վերջիններիս թվում դասվեցին ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունները «Կոլեկտիվ Արեւելքի» հետ, նմանատիպ բաց հայտարարությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են մեծագույն քաղաքական խիզախություն, եւ ձեռք են բերում սկզբունքային կարեւոր նշանակություն՝ երկկողմ հարաբերությունների հետագա հեռանկարները գնահատելու հարցում:

-Վերջերս տված ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, թե բոլոր նրանք, ովքեր ուշադիր հետեւում են հայկական տեղեկատվական դաշտին, պետք է հիշեն այն տոնը, որով լուսաբանվում էր ռուսական քաղաքականությունը Կովկասում մինչեւ «Թավշյա հեղափոխությունը»։ Ձեր գնահատմամբ այդ տոնը ընդգծված ըմբոստ, սկանդալային եւ երբեմն, նույնիսկ, վիրավորական էր, բայց իշխանափոխությունից հետո այն վերացավ։ Դուք կարծում եք, որ նախկին իշխանությունները  հրահրում էին հակառուսական տրամադրությունները։ Եվ եթե այո, ապա ի՞նչ նպատակով։

-Կուզեի անդրադառնալ իմ ավելի վաղ հրապարակմանը, որը նվիրված էր հայկական ԶԼՄ-ներում իրավիճակի վերլուծությանը 2010-ական թվականների սկզբում: «Անալիտիկոն» ամսագրում (№8, 2013) ես նշում էի. «Հանրաճանաչ փաստ է, որ հայկական ԶԼՄ-ների մեծ մասը գտնվում է ազդեցիկ մարդկանց նեղ շրջանակի վերահսկողության ներքո։ Մոսկվան, հայկական ԶԼՄ-ների կողմից հայ-ռուսական հարաբերությունների գնահատականները վերլուծելիս, հաշվի է առնում այդ գործոնը։ Անհնար է չնկատել, որ վերահսկվող հայկական ԶԼՄ-ների կողմից կիրառվող քարոզչական գաղափարները շարքը կարելի է ի մի բերել ներքոնշյալ թեզերի շուրջ.

  • Ռուսաստանը չի հանդիսանում Հայաստանի համար անվտանգության հուսալի երաշխավոր։
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար չեն կրում որեւիցե առանձնահատուկ բնույթ, Ռուսաստանը ոչ առավել դաշնակից է Հայաստանի համար, քան ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Իրանը եւ այլ պետությունները։
  • Ռուսաստանն արատավոր, ապագա չունեցող պետություն է, որտեղ պարբերաբար նվաստացնում եւ սպանում են հայերին։ Նախկինում Ռուսաստանն է մեղավոր (եւ նույնիսկ գլխավոր մեղավորն է) հայերի բոլոր դժբախտություններում եւ ողբերգություններում։
  • Ռուսաստանի հետ տնտեսական կապերը Հայաստանին վնասից բացի օգուտ չեն բերում։
  • Ռուսաստանն օգտագործում է սոցիալ-տնտեսական լծակները (գազի գին, աշխատանքի շուկա եւ այլ), որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործոններ, փորձում է դրանց միջոցով Հայաստանին բռնի ներքաշել ԵԱՏՄ եւ ՏՄ ինտեգրացիոն նախագծեր։ Այդ նախագծերը կրում են կայսերապաշտական բնույթ, ուղղված են ԽՍՀՄ վերականգնմանը, չեն բխում Հայաստանի շահերից եւ սպառնում նրա անկախությանը։
  • Միմիայն «եվրոպական ճանապարհը» եւ «ավտորիտար» Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարումը կլավացնեն Հայաստանի իրավիճակը եւ կապահովեն պատմական հեռանկար։
  • ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն ի վիճակի են լուծել Հայաստանի բոլոր խնդիրները (թուրքական սահմանի բացում, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծում, ֆինանսական օգնություն եւ այլն)։

Հայ-ռուսական հարաբերությունների նմանատիպ լուսաբանումը հիշեցնում է շատ կազմակերպված տեղեկատվական պատերազմ Ռուսաստանի դեմ։ Նման տեղեկատվական ֆոնը Մոսկվայում չի կարող չհարուցել արդարացի կասկածներ՝ պաշտոնական Երեւանի կողմից պարբերաբար հնչեցվող հայ-ռուսական հարաբերությունների արժեվորման եւ յուրահատկության մասին հայտարարությունների անկեղծության մեջ։

Ռուսաստանի համար անբարենպաստ այս իրավիճակը պահպանվում էր բազմաթիվ տարիներ, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի իշխանավորման վերջին օրը։ Ակնհայտ է, որ հիմա, չնայած ժամանակակից հայկական ԶԼՄ-ների ողջ բազմազանությանը, իրավիճակն այլ է։

Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ համագործակցության մասին պաշտոնական կարգախոսների ու տեղեկատվական քաղաքականության այդ երկակիությունը պայմանավորված էր նրանով, որ Սերժ Սարգսյանը դարձել էր սեփական իշխանության «գերին»։ Երկրորդ նախագահական ժամկետից հետո իշխանությունը պահպանելու համար նրան պետք էր սահմանադրական բարեփոխումը, անհուհետեւ իր վարչապետ նշանակվելը համաձայնեցնել ԱՄՆ-ի եւ ԵՄ հետ։ Կարծում եմ, որ արեւմտյան դեսպանությունների կողմից այդ համաձայնությունը ձեռք բերելու միջոցներից մեկը հակառուսական տեղեկատվական քաղաքականություն իրականացնելն էր իր ազգդեցության ոլորտում գտնվող ԶԼՄ-ների միջոցով։

Իրավիճակն իսկույն եւեթ փոխվեց Հայաստանում իշխանափոխությունից հետո: Չնայած հայկական ԶԼՄ-ներում առկա սուր քննադատությանը՝ ռուսական քաղաքականության հանդեպ, նման համակարգված տեղեկատվական պատերազմ, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր, մենք չենք արձանագրում։ Ի դեպ, նույնիսկ Ռուսաստանում շատ ԶԼՄ-ներ, օգտագործում են գրաքննության բացակայությունը ոչ միայն երկրի քաղաքականությունը քննադատելու համար, այլեւ բացահայտորեն փնովելու իրենց կարծիքով «հակաժողովրդական եւ բռնապետական ռեժիմը»։

- Պարոն Կռիլով, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի նկատմամբ այսօր ճիշտ նույն տեսակի տեղեկատվական ֆոն է տիրում՝ տեղ-տեղ վիրավորական եւ ընդգծված ոչ օբյեկտիվ: Ամենավառ օրինակներից է նաեւ Ռ. Քոչարյանի դատական գործի ակընհայտ միակողմանի լուսաբանումը ռուսական առաջատար լրատվամիջոցների կողմից: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու է նման բան տեղի ունենում: Չէ որ դա կարող է հակառուսական տրամադրությունների հող նախապատրաստել, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հայկական լսարանը կայուն համոզմունք ունի, թե ռուսական ԶԼՄ-ների շուրթերով խոսում է պաշտոնական Մոսկվան:

- Կարելի է առանձնացնել մի քանի դրդապատճառ, որոնք ձեւավորում են այսօրվա ռուսաստանյան մեդիադաշտի յուրահատկությունները հայկական թեմաները լոսաբանելու գործում:

  1. Մինչեւ հիմա շարունակում են լայն տարածում ունենալ այն շտամպերը, որոնք ի հայտ եկան Հայաստանում իշխանափոխության հետեւանքով՝ «Սորոսի ինտրիգ», գունավոր հեղափոխություն եւ այլն: Այդ շտամպների կենսունակությանը նպաստում են երկրի ներսում տեղի ունեցող սուր ներքաղաքական հակամարտությունները, որոնցում Փաշինյանի հակառակորդներն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ները:
  2. Ադրբեջանը լայնածավալ տեղեկատվական պատերազմ է մղում Հայաստանի դեմ: Այդ պատերազմում ներգրավված են Ադրբեջանի բարեկամ կամ նրա ազդեցության տակ գտնվող ռուսալեզու լրատվամիջոցները, որոնք տարածում են տեսակետ, իբրեւ թե Ռուսաստանի հետ հարաբերություններն ի վնաս են Հայաստանին եւ դրանք արտահայտվում են Ն. Փաշինյանի նկատմամբ քննադատական ելույթներով՝ տարբեր վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ հայազգի:
  3. Ժամանակակից համաշխարային ԶԼՄ-ների յուրահատկությունները եւս չպետք է աչքաթող անել: Նրանք մեծ մասամբ հակված են տեղեկատվության սկանդալային մատուցմանը, գիտակցված կերպով թյուր ինֆորմացիայի տարածմանը եւ առողջ քննադատության փոխարեն իշխանությունների վրա ցեխ նետելուն: Այդ մոտեցումը լիարժեքորեն կարելի է դիտարկել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական իշխանությունների գործունեությունը լուսաբանելու ընթացքի մեջ:

Ռուսաստանյան (այդ թվում ռուսալեզու) մամուլում հրապարակումները, որոնք շատ հաճախ պատվիրված եւ իրականությունից հեռու բնույթ են կրում, իրոք, կարող են հայկական լսարանի մոտ տպավորություն ստեղծել, թե այդ ամենն արվում է համակարգված եւ Ռուսաստանի իշխանությունների հրամանով, առավել եւս, որ իրավիճակը հենց այդպես են մատուցում Փաշինյանի քաղաքական հակառակորդները: Սակայն, իրականում, Ռուսաստանի իշխանությունների կողմից չի իրականցվում ոչ մի կանխամտածված արշավ Ն. Փաշինյանի եւ Հայաստանի դեմ: Այնպես ինչպես չկա նման արշավ Ռուսաստանի դեմ՝ մշակված Հայաստանում: Ամեն ինչ բացատրել կարելի է ոչ թե մեր երկրների իշխանությունների գործունեությամբ, այլ՝ անգործությամբ: Պետական ինֆորմացիոն քաղաքականության եւ գրաքննության բացակայությունը, հանգեցրեց ոչ միայն տարատեսակ տեսակետների ազատ արտահայտմանը, այլեւ այն անառողջ տեղեկատվական իրողությանը, որն առկա է թե ռուսաստանյան, թե հայաստանյան մեդիահարթակներում:

- Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծման մասին, դուք տեսակետ եք հայտնել, թե կողմերն ունեն երեք ճանապարհ. ռազմական՝ ով հաղթում է պատերազմում, նա էլ թելադրում է խաղաղության կանոնները, խաղաղապահ ուժերի կիրառում, որին հակված է Արեւմուտքը՝ ելնելով սեփական շահերից եւ երրորդ՝ խաղաղ բանակցություններ ու փոխզիջումներ: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քարոզչությունը եւ ոչ մի կաթիլ մտադրություն չունի նախապատրաստելու իր հասարակությանը խաղաղության: Նման պայմաններում խոսել արդյունավետ բանակցությունների եւ փոխզիջումների մասին իրատեսական չէ: Ի՞նչ եք կարծում, կ՞ա որեւէ մոտեցում, որն ընդունակ է բեկում մտցնել ստեղծված իրավիճակում:

-Ստեղծված իրավիճակում խոսել խնդրի փոխշահավետ լուծման մասին անիրատեսական է: Հակառակը՝ կողմերը վերին աստիճանի կոշտացրել են  իրենց դիրքորոշումները: Վարչապետ Փաշինյանը, փաստացիորեն, հանեց օրակարգից ինքնորոշման թեման: Նրա հայտարարությունը, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, բնորոշում է կոնֆլիկտը, որպես միջպետական եւ այստեղ կարեւոր չէ, որ այդ արտահայտությունը մեջբերված է: Դրան ի պատասխան հաջորդեց Ադրբեջանի նախագահի կատեգորիկ հայտարարությունը, թե Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան եւ գումարած դրան նրանց կողմից անընդհատ տարածվում է թեզը, թե Հայաստանի ամբողջ տարածքը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին: Նման իրավիճակում անհնար է հույս դնել հակամարտող հասարակությունների միջեւ առկա թշնամանքի նվազեցման եւ խաղաղ կարգավորման հնարավորությունա վրա:

Գնալով ավելի քիչ հավանական է դառնում խաղաղապահ ուժերի տարբերակը: Այդ սցենարը քննարկվում էր միաբեւեռ աշխարհի ենթատեքստում, երբ Ամերիկան Մերձավոր Արեւելքի սահմանների վերագծման մտադրություններ ուներ: Այժմ իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվել եւ ոչ ոք այդ տարբերակի մասին չի հիշում:

Այնպես որ, Հայաստանը եւ Ադրբեջանը այժմյան դանդաղընթաց հյուծող պատերազմը կարող է դեռ երկար շարունակվել: Ինչ-որ հրաշագործ մոտեցում, որը կարող է բեկում մտցնել իրավիճակի մեջ, առայժմ տեսանելի չէ: Սակայն, իրավիճակը կարող են փոփոխել Մերձավոր Արեւելքի շուրջ զարգացումները: Այն շարունակում է մնալ անկանխատեսելի եւ կարող է կտրուկ կերպով ազդել Հարավային Կովկասի վրա: Ակնհայտ է, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական պոտենցիալի կրկնապատկումը հաշվարկված է հենց այդ՝ Հայաստանի հարեւան պետություններում հնարավոր կտրուկ փոփոխությունների հետ կապված:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
4767 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն