Արփի լիճը չի ցամաքել. նոյեմբերի 20-ից կվերսկսվի ջրի կուտակումը. ջրային կոմիտե

08/11/2019 schedule14:53

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված՝ մտահոգություն էր հայտնել։

Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն  իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների  ուսումնասիրության համար։ Կոմիտեի լրատվական ծառայությունից մանրամասնում են.

«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների  ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում, շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105 մլն խ.մ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խ.մ։ Այն իր աշխատանքային ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։

Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին  բիեֆում։

Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։

Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա՝ Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական խումբը, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման  և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։ 

Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։

Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի /5մլն խ.մ / հորիզոնի։ Դա թույլ կտա նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։

Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը։ 

Տպել
371 դիտում

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան

Երեւանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է «Դոլմամա» ռեստորանը, հրդեհ է նաեւ կողքի շենքի տանիքում

ՀՀ վարչապետն ու տիկինը այցելել են Միլանի կաթոլիկ տաճար (տեսանյութ)

Սեմյոնովկա գյուղի գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ. ՔԿ-ն փնտրում է (լուսանկար)

Կոտայքի մարզի զինկոմիսարիատում քաղաքացին դանակով հարվածել է քաղծառայողի դեմքին

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ենթակա է ապամոնտաժման. գործը ձգձգվում է (լուսանկարներ)

Ազդեցիկ ադրբեջանցին Եվգենի Պետրոսյանին ասել է, որ կարող է նրան գաղտնի Ադրբեջան տանել՝ հոր գերեզմանին

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո