Էլոյանը մեղադրվում է, որ մեծ հնարավորություններ է ստացել, քաղաքապետարանը չի հերքում, որ 71 հարկանի շենք կկառուցվի

07/11/2019 schedule22:10

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանին «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեխանիզմներով իր սեփական բիզնեսը զարգացնելում մեղադրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Էլոյանի սեփական նախագծային ընկերությունն է իրականացնում բազմաթիվ շենքերի նախագծային աշխատանքները, այդ թվում եւ՝ Երեւանում կառուցվելիք 71 հարկանի շինության, մինչդեռ նախկինում, երբ դեռ Էլոյանը պաշտոն չուներ, ընկերությունը պատվերներ չէր ստանում: Էլոյանի՝ պաշտոնի չարաշահմամբ ծավալած գործունեության մասին, ըստ Սարհատ Պետրոսյանի, տեղյակ է եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. ինքն անձամբ է մի քանի անգամ բանավոր եւ գրավոր տեղեկացրել նրան այդ մասին:

«Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երեւիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որ բերանը բաց նայում է: Ես մի փաստ եմ բերում. այդ շենքի հեղինակն Ավետիք Էլոյանին պատկանող կազմակերպությունն է: Ավետիք Էլոյանը մինչեւ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը չի ունեցել Հայաստանում նախագծային գործունեության որեւէ առիթ: Այսինքն, ինքը ստացել է ե՛ւ այս պատվերը, ե՛ւ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»,- նշել է Սարհատ Պետրոսյանը:

Թե՛ Սարհատ Պետրոսյանը եւ թե՛ Ավետիք Էլոյանը երեկ եւ այսօր չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հայտարարութուններին չի պատրաստվում անդրադառնալ. «Ամենայն հավանականությամբ պարոն Էլոյանը կմեկնաբանի. առայժմ ես այդ թեմայով որեւէ հարցի չեմ պատասխանում»,- նշեց Սիսեռյանը:

Այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ հաճելի չէ, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին. «Ամեն դեպքում, սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու պետք է հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, բնականաբար, այդ դրսեւորումները պետք է կանխվեն ու համարժեք պատասխան ստանան»:

Քաղաքապետարանից լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ ցանկացած շենքի, այդ թվում եւ՝ 71 հարկանի շենքի մասին տվյալներ տրամադրելու համար հարկ է, որ նշվեն այդ շենքի նախագծի տվյալները (նվազագույնը` հասցեն): Նկատենք, որ ավելի վաղ, երբ կրկին քննարկվում էր Երեւանում երկնաքեր կառուցելու ծրագրի մասին լուրը, քաղաքապետարանը հերքել էր դա՝ վստահեցնելով, որ նման նախագիծ չկա ու չի լինելու: Ընդ որում, այդ ժամանակ շենքի հասցե չէր պահանջվել: Նշենք նաեւ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստում հայտարարել էր, որ նման նախագիծ քաղաքապետարան ընդհանրապես չի ներկայացվել: Մինչդեռ հիմա «երկնաքերի» նախագծի գոյությունն արդեն չի հերքվում: Մեր հավելյալ հարցին, թե ամեն օր չեն ստացվում 71 հարկանի շենքի հայտեր, նման հայտը չի՞ տպավորվել, քաղաքապետարանից պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել:

Ունեցել է Հայաստանում պատվերներ, թե՝ ոչ Ավետիք Էլոյանի «Էլոյան արքիթեքթս» ընկերությունը նախքան Հայաստան գալը, դժվար է ասել, սակայն ընկերության պաշտոնական կայքում բազմաթիվ են կամուրջների, տների ու ինտերիերի հետաքրքիր ճարտարապետական լուծումները:

Սպասենք Էլոյանի պատասխաններին: Ըստ Սիսեռյանի՝ նախատեսվում է, որ նա կպատասխանի լուրջ մեղադրանքներն՝ առանց առկա հիմքերի ներկայացրած եւ «ընդհատակ անցած» Սարհատ Պետրոսյանի թե՛ իրեն եւ թե՛ իր ապօրինությունների վերաբերյալ Ավինյանի տեղյակ լինելու մասին հայտարարություններին:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
3448 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին