Հունիս ամսին ես 2 անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը հետ չզանգեց. դա աննախադեպ էր. Վազգեն Մանուկյան

07/11/2019 schedule17:18

Հունիս ամսին ես 2 անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը հետ չզանգեց. դա աննախադեպ էր: Այս մասին այսօր՝ Հանրային խորհրդի նիստում, ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ասեմ՝ ես հեղափոխություններին կողմ չեմ, բայց ստեղծվել էր մի իրավիճակ, որը հույս էր տալիս, որ մեր պետությունն ինչ-որ ճանապարհով պիտի գնար: Նոր փուլ էր սկսվում պետության զարգացման մեջ: Ինչ-որ կետից հետո ես սկսեցի հիասթափվել, որովհետեւ տեսա, որ այն ինչ որ արվում է, մեզ չի տանելու այդ ուղղությամբ: Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթթինգի մասին, անցումային արդարադատություն, Մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները: Եվ ես հունիս ամսին անհանգստացած որոշեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ իմ խորհուրդներն ու կասկածներն իրեն հաղորդել: Հունիս ամսին ես 2 անգամ իրեն զանգեցի, ինքը հետ չզանգեց: Դա աննախադեպ էր, որովհետեւ այդպիսի բան ո՛չ իր հետ էր եղել, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի եւ ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացն ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։

«Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Հանրային խորհրդի ուղղությամբ հարվածներ են տեղում, որոնք առաջին հերթին ուղղված են իր դեմ։ Ավելին՝ քննարկում են՝ արդյո՞ք Հայաստանին պետք է Հանրային խորհուրդ։

Տպել
9723 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան