Վրաստանի կրթության եւ գիտության նախարարը հրաժարական է տվել

07/11/2019 schedule13:47

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել:

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ, հայտնում է Aliq-ը:

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:

Թե ով կզբաղեցնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, դեռևս անհայտ է:

Նշվում է, որ Բատիաշվիլիի հրաժարականից հետո՝ որպես նախարարի թեկնածու է շրջանառվում Ազգային քննությունների կենտրոնի նախկին տնօրեն Մայա Միմինոշվիլիի անունը:

Խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամ Թեմուր Ճկուասելին հայտարարել է, որ չի բացառում Միմինոշվիլիի թեկնածությունը: Դրա հետ մեկտեղ պատգամավորը նշել է, որ հնարավոր է՝ նախարարությունից առանձնանա մշակույթի ուղղությունը և առանձին նախարարություն ստեղծվի:

Հատկանշական է, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին՝ նախարար նշանակվելուց 2 ամիս անց, Բատիաշվիլին աշխատանքից ազատել էր Ազգային քննությունների կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլիին:

Տպել
324 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան